
Արարատյան դաշտում եւ Երեւանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է, հայտնում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը։
Հանրապետության առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։
Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ցերեկը կլինի 35- 37, երեկոյան` 30- 32, գիշերը` 22- 24 աստիճան։