Ուկրաինան հարվածել է Տուլայում Wildberries-ի պահեստներին — Հայաստանի Հանրային Ռադիո

Տուլայի մարզում Wildberries-ի տեսակավորման կենտրոնը հրդեհվել է անօդաչու թռչող սարքի ընկնելու հետեւանքով, հայտնել է մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաեւը։

«Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան, մեկ մարդ վիրավորվել է, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ճշտել է նահանգապետը։

Միլյաեւի խոսքով՝ ԱԹՍ-ների հարձակման հետեւանքով վնասվել են նաեւ երկու բազմաբնակարան շենք եւ երկու արտադրական օբյեկտ։

Ըստ նահանգապետի` ընդհանուր առմամբ, մարզի երկնքում խոցվել է 107 անօդաչու թռչող սարք։

Leave a Comment