Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով Թեհրանում սինագոգ է վնասվել

Իսրայելի զինված ուժերը ափսոսանք են հայտնել Թեհրանի սինագոգը հրթիռային հարվածի հետևանքով վնասելու համար, գրում է CNN-ը։ Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ հարվածը նպատակաուղղված է եղել Իրանի զինված ուժերի բարձրաստիճան ռազմական թիրախին և չի ուղղվել որևէ պաշտամունքի վայրի դեմ։ Ըստ Իսրայելի ՊԲ-ի հայտարարության՝ թիրախավորվել է «Խաթամ ալ-Անբիա» շտաբի ավագ հրամանատարներից մեկը։ Իսրայելական բանակը նաև նշել է, որ հարվածից … Read more

Բեռնատարը կողաշրջվել է, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Ապրիլի 7-ին, ժամը 17։17-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Howo» մակնիշի բեռնատարը, «Kia», «Hyundai» և «Toyota» … Read more

Չինաստանը և Ռուսաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի վրա

Իրանի դաշնակիցներ Չինաստանը և Ռուսաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբացմանն ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա։ Բահրեյնի կողմից ներկայացված փաստաթուղթը կոչ էր անում միջազգային համագործակցության միջոցով ապահովել ջրային ուղու անվտանգ անցումը՝ ներառյալ առևտրային նավերի ուղեկցությունը։ Նախագիծը նախապես մեղմացվել էր և այլևս չէր պարունակում ուժի կիրառման ուղղակի լիազորում։ Քվեարկության արդյունքում բանաձևը ստացել է 11 կողմ … Read more

Թրամփը պնդում է, թե իրանցիները, իբր, խնդրում են շարունակել ռմբահարումները

Դժվարընկալելի պնդումներ Ամերիկայի նախագահը սպառնում է ավերիչ հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին, կամուրջներին, ճանապարհներին, նավահանգիստներին, փաստորեն, կենսական նշանակության ամբողջ ենթակառուցվածքին: Վտանգը կանխելու համար Թեհրանը պետք է առանց վերապահումների ընդունի խաղաղություն հաստատելու ամերիկյան ծրագիրը: Դոնալդ Թրամփը մի աներևակայելի հայտարարություն է արել, նա պնդել է, թե իրանցիներն այնքան են ատում կրոնապետության ղեկավարներին, որ ուզում են տառապել, միայն թե … Read more

«Ուժեղ քաբաբի», «ձեթով պերաշկիի» ու դպրոցական գրականության մասին․ ԱԺ արտահերթ նիստում 1 ժամ բանավիճել են «վրիպակի» շուրջ

Իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանական ընտրություններից ուղիղ 2 ամիս առաջ Հայաստանի քաղաքացիներին կես կատակ կես լուրջ հարցնում են․ -Կարո՞ղ է արդյոք Հայաստանում ընտրություններին մասնակցել «Ուժեղ քյաբաբ Ստյոպի մոտ» անունով կուսակցությունների դաշինք, թե՞ չէ։ Հիմա այս հարցն ենք քննարկվում։ -«Ուժեղ քյաբաբի» մասին չեմ կարող ոչինչ ասել, բայց «Ձեթոտ պեռաշկի ավտոբուսում», օրինակ, շատ հավանական է, կարող է … Read more

Ինչ էր ակնկալում ՀՀ-ն ՀԱՊԿ-ից, ու ինչպես է մեկնաբանում դա Մոսկվան․ մոտեցումներն իրարամերժ են

Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր կերպ են մեկնաբանում ՀԱՊԿ լիազորությունները կառույցի ազդեցության գոտում։ Պաշտոնական Երևանը համարում է, որ կառույցը չի իրականացրել իր դաշնակցային պարտավորությունները, երբ դա խիստ անհրաժեշտ էր Հայաստանին ադրբեջանական ներխուժման ժամանակ։ Դա է պատճառը, որ Հայաստանը 2024-ից սառեցրեց իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, դադարեցրեց կազմակերպության ֆինանսավորումը և չի մասնակցել 2024-ի և 2025-ի բյուջեների ձևավորմանը,  ՀԱՊԿ գագաթնաժողովներին, … Read more

Մոջթաբա Խամենեին անգիտակից վիճակում է. The Times — Հայաստանի Հանրային Ռադիո

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ենթադրաբար, անգիտակից վիճակում է, հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական և ամերիկյան հետախուզական ծառայությունների հաղորդագրությանը։ «Մոջթաբա Խամենեին բուժում է ստանում Ղոմում։ Նա ծանր վիճակում է և չի կարող մասնակցել ռեժիմի որևէ որոշման կայացմանը», — նշվում է հաղորդագրության մեջ։ Մարտի վերջին Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական … Read more

Ռուս-ուկրաինական բանակցությունները դադարեցված են, հարվածները՝ ոչ․ թիրախում նավթային տերմինալներն են

Ուկրաինական ու ռուսական կողմերը վերջին ժամերի ընթացքում հաղորդում են փոխադարձ հզոր հարվածների մասին։ Հիմնականում շեշտվում է նավթային տերմինալներին հարվածի մասին։ Սրան զուգահեռ՝ ռուսական և ուկրաինական կողմերը նշում են, որ բանակցություններն այս պահին դադարեցված են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին փոխադարձ հրադադարի և էներգետիկ ենթակառուցվածքներին չհարվածելու առաջարկ է անում։ Առաջարկը Մոսկվային է փոխանցվել ԱՄՆ-ի միջոցով։ Անցյալ … Read more

Քանյե Ուեսթին արգելել են մուտք գործել Մեծ Բրիտանիա, Wireless փառատոնը չեղարկվել է

Մեծ Բրիտանիայի իշխանությունները արգելել են ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի մուտքը երկիր, ինչի հետևանքով չեղարկվել է Լոնդոնում նախատեսված Wireless ամառային երաժշտական փառատոնը։ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը BBC-ին հայտնել է, որ արտիստը դիմել էր երկիր մուտք գործելու համար՝ էլեկտրոնային ճանապարհորդության թույլտվության (ETA) համակարգի միջոցով, սակայն դիմումը մերժվել է՝ պատճառաբանելով, որ նրա ներկայությունը չի նպաստի հանրային բարօրությանը։ … Read more

Առողջության ապահովագրության համակարգը կշարունակի գործել, և մինչև 2028-ը կներառվեն բնակչության բոլոր խմբերը

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները։ Դրանց ընդունման անհրաժեշտությունը, ըստ գործադիրի, պայմանավորված է համակարգի գործարկման ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու, վրիպակները շտկելու, ինչպես նաև չկարգավորված որոշ հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտությամբ։ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ԱԺ ամբիոնից վստահեցրել է՝ առողջության ապահովագրության համակարգը կշարունակի գործել, և մինչև 2028-ը կներառվեն … Read more