Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Japan IT Week միջազգային ցուցահանդեսին

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է Japan IT Week միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որտեղ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առաջին անգամ ներկայանում է «Հայաստան» միասնական տաղավարով, տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են ոլորտային առաջատար կազմակերպություններ, որոնք Japan IT Week-ի շրջանակներում կցուցադրեն հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի ձեռքբերումները։ Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինի Ճապոնիայում ՀՀ … Read more

ՏԿԵ փոխնախարարը և Իրանի դեսպանը անդրադարձել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին, տեղեկացնում են ՏԿԵՆ-ից: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում իրականացվող ծրագրերը, մասնավորապես անդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին։ Քրիստինե Ղալեչյանը … Read more

Երկշաբաթյա զինադադարի մասին համաձայնությունից հետո Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվություն չի նկատվում

ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ապրիլի 8-ին ձեռք բերված երկշաբաթյա զինադադարի մասին համաձայնությունից վեց ժամ անց Հորմուզի նեղուցում իրավիճակը մնում է լարված, չկա նավագնացության ակտիվություն։ CNN-ը՝ հղում անելով փորձագետների կարծիքներին, հաղորդում է, որ կենսականորեն կարևոր ջրային այս ուղիով անցումը վերսկսելուց առաջ նավերը դրական ազդակների կարիք ունեն։ «Հրադադարն անհրաժեշտ առաջին քայլ է, բայց դա չի նշանակում, որ առևտրային … Read more

ArCa-ն պարզաբանել է, թե ինչու են համակարգում խափանումներ եղել

Այսօր ArCa համակարգում առկա են եղել խափանումներ, որոնց մասին տեղեկացրել է «Արմենիան Քարդ» ընկերությունը։ Այսօր առավոտից քաղաքացիները չեն կարողացել քարտերով վճարումներ և փոխանցումներ անել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ 05:30–06:30 ժամանակահատվածում, իրականացվել են համակարգի պլանային թարմացման աշխատանքներ՝ անվտանգության մակարդակի բարձրացման և համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման նպատակով։ Ժամը 07:30–09:15 ընկած ժամանակահատվածում քարտերի հավաստագրման համակարգում դիտարկվել են որոշակի … Read more

Իրանի ներկայացրած 10 կետից բաղկացած ծրագիրը խաղաղության և հրադադարի առաջարկ է

Իրանի կողմից ԱՄՆ-ին ներկայացված 10 կետից բաղկացած ծրագիրը խաղաղության և հրադադարի առաջարկ է, որն ուղղված է տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցմանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս ծրագիրն անվանել է «աշխատանքային հիմք» բանակցությունների համար և հայտարարել երկշաբաթյա հրադադարի մասին:  Պատերազմի լիակատար ավարտ Իրաքում, Լիբանանում և Եմենում։ Իրանի դեմ պատերազմի լիակատար և վերջնական ավարտ՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման։ … Read more

Զենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերվել, չորս անձ ձերբակալվել է

ՆԳՆ քրեական ոստիկանության և ՔԿ ծառայողները հերթական խուզարկությունների արդյունքում զենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերել, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ 4 անձ ձերբակալվել է։ ՆԳՆ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել։

Նավթի գները նվազել են Իրանում երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդագրություններից հետո

Համաշխարհային շուկաներն Իրանում երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդագրություններին արձագանքել են նավթի գների անկմամբ: Չորեքշաբթի՝ ապրիլի 8-ի առավոտյան, Brent նավթի ֆյուչերսները տատանվել են մեկ բարելի համար 95 դոլարի սահմաններում․ նախորդ օրը դրանք վաճառվել են 110 դոլարով։ Trading Economics հարթակի տվյալներով՝ հում նավթի գինը մեկ օրվա ընթացքում համաշխարհային շուկաներում նվազել է 14%-ով և վաճառվել է մեկ բարելի համար … Read more

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարը՝ այն համարելով կարևոր քայլ տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ։  Գուտերեշը բարձր է գնահատել երկու կողմերի զսպվածությունը և հակամարտությունը դիվանագիտական հուն տեղափոխելու պատրաստակամությունը։ ՄԱԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ միայն երկխոսության և միջազգային իրավունքը հարգելով է հնարավոր հասնել կայուն խաղաղության։ Նա ասել է, որ ռազմական … Read more

Թրամփն ընդունել է Իրանի առաջարկը և դադարեցրել հրթիռակոծությունները․ Թեհրանը համաձայնել է բացել Հորմուզի նեղուցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի հրթիռակոծությունները, եթե Թեհրանը անհապաղ բացի Հորմուզի նեղուցը։ Իրանը, իր հերթին, հաստատել է իր պատրաստակամությունը համաձայնելու հրադադարին, բայց առաջադրեց մի շարք պայմաններ։ «Ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի վրա հարձակումներն ու հրթիռակոծումը», — գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։ Նա ասել է, որ … Read more

«Քաղաքակիրթ» ազգը կհաղթի «բիրտ ուժին». Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «քաղաքակիրթ» ազգի ուժը կհաղթի «բիրտ ուժին»։ Գերատեսչության խոսնակ Էսմայիլ Բաքային X սոցիալական հարթակում հրապարակված գրառմամբ նշել է, որ «քաղաքակիրթ» երկրի մշակույթը, տրամաբանությունը և արդար գործի նկատմամբ հավատը, անկասկած, գերակշռելու են ուժի կիրառման քաղաքականությանը։ «Քաղաքակիրթ ազգի մշակույթի, տրամաբանության և իր արդար գործի հանդեպ հավատի ուժը, անկասկած, կհաղթի բիրտ ուժի … Read more