«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 11.04.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 11.04.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո Մարզային այցեր, հանրահավաքներ, փակ ու բաց հանդիպումներ․ քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրություններին Նախադեպային համաձայնագիր ներդրումային ոլորտում․ 6 ֆինանսական կառույց 300 միլիոն դոլար կհատկացնի Firebird AI ընկերությանը Համակարգի ուժը` վստահության մեջ․ ՆԳՆ-ում ամփոփվել են բարեփոխումների արդյունքները Back to top button

ԱՄՆ-ն սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը. Թրամփ — Հայաստանի Հանրային Ռադիո

Դոնալդ Թրամփն այսօր Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը «սկսում են Օրմուզի նեղուցի մաքրման գործընթացը։  Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը սկսում է նեղուցի մաքրումը Իրանի կողմից տեղադրված ականներից։ Ըստ նրա՝ Իրանի բոլոր 28 ականակիր նավերը խորտակված են և գտնվում են «ծովի հատակին»։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն այս գործողությունն անում է` … Read more

Ժաննա Անդրեասյանի հանդիպումը ծնողների հետ․ համակարգային փոփոխությունների փուլում յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ՝ քննարկելու նրանց մտահոգող հարցերը կրթության ոլորտի վերաբերյալ: Այս ձևաչափով քննարկումները կազմակերպվում են նախարարի նախաձեռնությամբ, և առաջին հանդիպումն անցկացվել է Արարատի մարզում՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու և հանդիպմանը մասնակցելու համար՝ ընդգծելով, որ համակարգային փոփոխությունների փուլում յուրաքանչյուր կողմի … Read more

Մարզային այցեր, հանրահավաքներ, փակ ու բաց հանդիպումներ․ քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրություններին

Նախընտրական հանդիպումներ, հանրահավաքներ, հայտարարություններ միավորումների կամ բաժանումների մասին․ քաղաքական ուժերն ակտիվորեն շարունակում են պատրաստվել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։ Իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Լոռու մարզում էին, որտեղ այցելել են տարբեր բնակավայրեր և հանդիպել բնակիչների հետ։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իր համակիներին Ազատության հրապարակ է հրավիրել՝ Միասնության հանրահավաքին մասնակցելու։  Հայտարարվել … Read more

Նախադեպային համաձայնագիր ներդրումային ոլորտում․ 6 ֆինանսական կառույց 300 միլիոն դոլար կհատկացնի Firebird AI ընկերությանը

Նոր ձևաչափով իրականացվող խոշոր նախագիծ, որն իր ձևաչափով առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Օրերս ներդրումային ոլորտում նախադեպային համաձայնագիր է ստորագրվել։  Առաջին անգամ ֆինանսական վեց հաստատություններ միավորել են ուժերը` աջակցելու Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացմանը։  Գործարքի շրջանակում առաջատար բանկերն ու ներդրումային կառույցները 300 միլիոն դոլարի ֆինանսավորում կհատկացնեն Firebird AI ընկերությանը՝ տվյալների կենտրոն կառուցելու նպատակով:     … Read more

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության կլոր սեղանի մասնակիցներին ընդունել է Հիքմեթ Հաջիևը

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.  «2026 թվականի ապրիլի 10-12-ը Ադրբեջանի Գաբալա քաղաքում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, տեղի ունեցավ երկկողմ կլոր սեղան, որին մասնակցում էին Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Հանդիպումը համախմբել էր երկու երկրների հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին։ Հայկական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով՝ պաշտոնապես սահմանազատված … Read more

Գերմանիայում մտածում են կամավոր զորակոչի ներդրման մասին

Գերմանական լրատվամիջոցները պարզել են, որ «Զինվորական ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունները նոր պահանջ են առաջադրում՝ սահմանելով, որ 17-ից 45 տարեկան տղամարդիկ երկիրը երեք ամսից ավելի ժամկետով լքելու դեպքում պետք է Դաշնության  Զինված ուժերի համաձայնությունը ստանան։Գերմանիայի պաշտպանության նախարարությունը դեռևս չի պատասխանել հիմնական հարցին, թե ինչ նպատակ ունեն փոփոխությունները։ Ընդդիմադիր գործիչները, մինչդեռ,  փոփոխությունը հակաժողովրդավարական են որակում, նույնիսկ … Read more

Անթույլատրելի է ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով՝ տարածել ապատեղեկատվություն. ՆԳՆ մամուլի խոսնակ

Չնայած այսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՆԳՆ-ն պատշաճ կերպով տարածել էր նախնական տեղեկատվություն՝ նշելով նաև, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն ԶԼՄ որոշ ներկայացուցիչներ, ողբերգական պատահարն օգտագործելով, տարածել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: «Ապատեղեկատվություն է, թե ՆԳՆ ոստիկանության ավտոբուսը ՀՀ վարչապետի ավտոշարասյանն է ուղեկցել։ Ապատեղեկատվություն է նաև, … Read more

Սահմանամերձ բնակիչների սպասումներն արդարացվել են․ վերսկսվել է բնակաջակցության ծրագիրը

Դիանա Միքայելյան՝ «Ռադիոլուրի» համար Վերսկսվել է սահմանամերձ և մի շարք այլ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի համար սահմանվել են մի շարք նոր թիրախային ուղղություններ։ Մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու 16 մլն դրամի ծրագրով նախատեսվում է սահմանել նոր քվոտա, ընդ որում՝ ծրագիրն այլևս չի սահմանափակվի միայն սահմանամերձ բնակավայրերով։ ի անդրադարձը։ Քվոտան սահմանվել … Read more

Սպասվում են տեղումներ. oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում` Ապրիլի 11-ի ցերեկը, 12-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 … Read more