Դիանա Միքայելյան՝
«Ռադիոլուրի» համար
Վերսկսվել է սահմանամերձ և մի շարք այլ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի համար սահմանվել են մի շարք նոր թիրախային ուղղություններ։ Մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու 16 մլն դրամի ծրագրով նախատեսվում է սահմանել նոր քվոտա, ընդ որում՝ ծրագիրն այլևս չի սահմանափակվի միայն սահմանամերձ բնակավայրերով։ ի անդրադարձը։
Քվոտան սահմանվել է երեք խումբ շահառուների համար: Առաջինում մոտ 400 շահառուներ են, որոնք նախկինում չեն հասցրել օգտվել ծրագրերից: Դրանք այն քաղաքացիներն են, որոնք բավարարում են ծրագրի բոլոր պահանջները, շինթույլտվությունը ստացել են մինչև 2025–ի մայիսի 1-ը, բայց չեն կարողացել դիմել և բանկից վարկ ստանալ: Դրանք նաև այն քաղաքացիներն են, որոնք 2024-ի հունվարի 1-ից մինչև 2025-ի մայիսի 1-ը հողամաս են ձեռք բերել, բայց միայն հողամասի սեփականության իրավունքներն են գրանցել:
Ամիսներ առաջ «Ռադիոլուր»–ը դիտարկել էր մարզերում բնակարանաշինական ծրագրերի ընթացքը․ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները հույս էին հայտնում, որ ծրագիրը շարունակական կլինի։ Այդ սպասումները այժմ իրականություն են դառնում։
«Խոսել եմ պատասխանատու ղեկավարների հետ, նրանք հավաստիացրել են, որ քննարկման փուլում է։ Կարծում եմ՝ ծրագրում շուտով կկատարվեն որոշակի լրամշակումներ։ Խնդրում եմ անպայման ընդառաջել, որպեսզի ծրագիրը ունենա շարունակություն»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող Գայանե Ղարագյոզյանի փոխանցմամբ՝ ծրագիրը շատ սպասված էր քաղաքացիների համար։
«Մարտի 19-ին կառավարության նիստում հաստատվեց սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանքների ապահովման պետական աջակցության ծրագիրը վերաբացելու որոշման նախագիծը։ Հուրախություն մեր հայրենակիցների, որովհետև այն տեմպը, որը արձանագրվել է այս վերջին տասը օրերի ընթացքում, իսկապես վկայում է, որ վերաբացումն անչափ սպասված էր»։
Վերաբացման գործընթացի հիմքում կա մի քանի հիմնական նպատակ, որոնց հիման վրա էլ սահմանվել են ծրագրի թիրախային շահառու խմբերը։
Գայանե Ղարագյոզյան․ «Առաջինը միանշանակ այն ընտանիքներն էին, որոնք 2025 թվականի մայիսի դրությամբ ստացել էին սահմանամերձ գյուղական բնակավայրում շինարարություն իրականացնելու թույլտվություն, սակայն սահմանված քվոտաների լրանալու պատճառով չէին հասցրել դիմել և ստանալ իրենց վարկը։ Միաժամանակ՝ այն ընտանիքները, որոնք 2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 1-ը ձեռք էին բերել հողամաս՝ անկախ նրանից՝ ստացել էին շինթույլտվություն, թե ոչ»։
Սոցապնախարարության մասնագետը մանրամասնում է՝ երկրորդ ուղղությունը վերաբերում է այն բնակավայրերին, որտեղ գրանցված բնակչության թվի և փաստացի շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10 %-ից.
Այսինքն՝ համեմատաբար պասիվ է եղել այս բնակավայրերում դիմելիությունը։ Այստեղ ունենք 49 սահմանամերձ բնակավայր, բայց սահմանվել է նոր պայման, քանի որ նախորդ անգամ հարակից բնակավայրերից և քաղաքներից մարդիկ եկել և տվյալ գյուղական համայնքում բնակարաններ են կառուցել, ինչի պատճառով բնակիչներից մի քանիսը չեն հասցրել օգտվել ծրագրից, նոր քվոտաները կվերաբերեն բացառապես այն ամուսիններին, որոնցից առնվազն մեկը վերջին մեկ տարում ունեցել տվյալ բնակավայրի հաշվառում։
Երրորդ ուղղությունը, որ պատասխանատուները մեծապես կարևորում են, այն է, որ ծրագիրն արդեն ուղղվելու է նաև ոչ սահմանամերձ այն բնակավայրերին, որտեղ «300 դպրոց, 200 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցվել են կամ կառուցվում են դպրոցներ, և դրանցում աշակերտների թափուր տեղերը գերազանցում են 50 %–ը։
Այստեղ նախատեսել ենք այնպիսի քվոտա, որ ապահովենք ազատ տեղերի առնվազն 20 %–ի համալրվածությունը»։
Ծրագրի պահանջներից մեկն էլ այն է, որ տունը տրամադրվող գումարով պետք է կառուցվի առավելագույնը երեք տարվա ընթացքում։ Այդ ժամկետում շահառուն պարտավոր է ներկայացնելու ավարտական ակտ, հակառակ դեպքում պետական աջակցությունը կդադարեցվի։
Ծրագրի վերսկսկումից հետո արդեն հաստատվել է ավելի քան 150 շահառուի հայտ, և մոտ այդքան էլ ուսումնասիրվում է։
«Այս փուլում դիմել են մեր այն հայրենակիցները, որ շուրջ մեկ տարի սպասում էին այս որոշմանը․ այսինքն՝ մայիսի 1-ի դրությամբ՝ շինթույլտվություն ստացած մեր հայրենակիցներն են առավել ակտիվ, քանի որ նրանք նաև ժամկետի խնդիր ունեին, իսկ մյուս բնակավայրերում արդեն 160-ից ավելի դիմած շահառու ունենք, որոնք դեռևս պետք է կարգավորեն փաստաթղթերը»։ 6.46-7.10
2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ արդեն շինթույլտվություն ունեցող կամ հողամաս ձեռք բերած քաղաքացիների համար սահմանափակումներ չեն լինի։ 11.10-12.15
Ծրագրի սկզբում սահմանված է եղել 2․400 քվոտա, վերսկսումից հետո նախատեսվում է ևս 1․420-ը։ Միևնույն ժամանակ ծրագրին մասնակցելու համար կան մի շարք պարտադիր պայմաններ, որոնք պետք է պահպանվեն, հավելել էՂարագյոզյանը։
«Ծրագրում կարող են ընդգրկվել ՀՀ քաղաքացիություն ունեցող և գրանցված ամուսնություն ունեցող ամուսինները, որոնց գումարային տարիքը չպետք է գերազանցի 75 տարեկանը կամ եթե գերազանցում է նրանք պետք է ունենան առնվազն մեկ անչափահաս երեխա։ 13.09-13.30
Ավելացվել է նաև շահառուների նոր խումբ։ Եթե նախկինում ծրագրին կարող էին դիմել միայն այրիները՝ առնվազն մեկ անչափահաս երեխա ունենալու դեպքում, ապա այժմ հնարավորություն ունեն դիմելու նաև միայնակ մայրերը, այսինքն՝ այն կանայք, որ ունեն անչափահաս երեխա, սակայն չունեն գրանցված ամուսնություն, իհարկե, բոլոր պայմաններին բավարարելու դեպքում։
Վերաբացված ծրագրով՝ Տավուշի մարզի չորս սահմանամերձ գյուղական բնակավայրերում՝ Բերքաբեր, Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար,16 միլիոնի փոխարեն աջակցությունը կկազմի 21 մլն դրամ, եթե ամուսիններից առնվազն մեկը լինի այդ գյուղում վերջին մեկ տարին բնակված քաղաքացի։
«Պրոցեսը ստանդարտ հիպոթեկային վարկավորման գործընթաց է։ Կառուցապատողից վարկ ստանալու գործընթացում որևէ փոփոխություն չկա՝ բացառությամբ այն ստանդարտ հիպոթեկային վարկերի, որոնք վերաբերում են 16 մլն դրամի ծրագրին։ Այս դեպքում վարկային պատմությունն ու վարկունակությունը որևէ ազդեցություն չեն ունենում»։
Միևնույն ժամանակ հնարավոր է փոխել պտղատու հողամասի նպատակային նշանակությունը, եթե լիազոր մարմինները չեն տեսնում խոչընդոտներ։ Եթե հողամասը պիտանի է, և հնարավոր է կատարել շինարարություն, ապա ծրագրի շրջանակում որևէ սահմանափակում չի կիրառվում։
«Երբ խոսում էինք 2024–ի հունվարի 1-ից մինչև 2025–ի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում հողամաս ձեռք բերածների մասին, այստեղ դիտարկվում են նաև այն ընտանիքները, որոնք ունեցել են այլ նշանակության հողամաս, և հենց այս ժամանակահատվածում փոխել են հողամասի նշանակությունը՝ գրանցելով որպես տնամերձ հողամաս իրենց անվամբ»։
«Ծրագրի վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թ․ դեկտեմբերի 31-ը, սակայն կոչ եմ անում մեր հայրենակիցներին շտապելու՝ դիմելու ծրագրին»,— հավելել է Գայանե Ղարագյոզյանը։