
Դոնալդ Թրամփն այսօր Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը «սկսում են Օրմուզի նեղուցի մաքրման գործընթացը։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը սկսում է նեղուցի մաքրումը Իրանի կողմից տեղադրված ականներից։ Ըստ նրա՝ Իրանի բոլոր 28 ականակիր նավերը խորտակված են և գտնվում են «ծովի հատակին»։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն այս գործողությունն անում է` ծառայություն մատուցելով այնպիսի երկրներին, ինչպիսիք են Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ֆրանսիան և Գերմանիան, որոնք, ըստ նրա, չունեն «քաջություն կամ կամք» դա ինքնուրույն անելու համար։
Այս հայտարարությունը հնչել է Իսլամաբադում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև ընթացող բանակցությունների ֆոնին, որոնք նպատակ ունեն վերջ տալ տարածաշրջանային հակամարտությանը և ապահովել նեղուցի լիարժեք բացումը։