«Խաղաղության խաչմերուկը» ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու էներգետիկ բաղադրիչ ունի․ տնտեսագետ

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Հայաստանի ու տարածաշրջանի համար կարևոր է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսկան առումով։ Մասնագետներն ուշադրություն են հրավիրում նախագծի էներգետիկ բաղադրիչի վրա՝ շեշտելով Հայաստանի առավելությունները։ Մեր երկիրը տարածաշրջանում առաջատար է կանաչ էներգիայի պաշարներով և այս առումով չիրացված մեր ներուժ ունի։ «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությունը կիրառական մեխանիզմների ներդրման կարիք ունի, առայժմ այն փաստաթղթային մակարդակում է՝ ասում … Read more

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի թեմատիկ ուղղությունները

Արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է մայիսի 5-6-ը Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի վեց թեմատիկ ուղղությունները։ Առաջինը՝ «Աշխարհաքաղաքական բաժանումներից անդինն» է։ Աշխարհաքաղաքական փոթորիկների ազդեցությամբ ձևավորվող աշխարհում խաղաղությունն ու անվտանգությունը առաջնահերթություն են առավել, քան երբևէ։ Գլոբալ փոփոխությունների համատեքստում առաջանում է կարևոր հարց՝ ինչպե՞ս կարելի է կառուցել բովանդակային և արդյունավետ համագործակցություն: Երկխոսությունը շարունակում է մնալ լարվածության նվազեցման, խաղաղության կառուցման … Read more

Գերմանիայի կանցլերը չի մասնակցի Երևանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երկուշաբթի չի ժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, որին պետք է մասնակցեն մոտ 50 երկրների ներկայացուցիչներ, հաղորդում է DPA-ն։ ԵՔՀ-ի ութերորդ գագաթնաժողովը առաջին անգամ կանցկացվի առանց Գերմանիայի կառավարության ղեկավարի մասնակցության։ «Կանցլերը չի կարողանա մեկնել՝ այլ պարտավորությունների պատճառով»,-հայտնել է կառավարության ներկայացուցիչը։ Մերցը երկուշաբթի Բեռլինում կմասնակցի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահության նիստին։

Չեխիայի վարչապետը հայտնել է Ուկրաինայի նախագահի հետ Երևանում բանակցություններ վարելու մտադրության մասին

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ Երևանում բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրեյ Բաբիշն ասել է չեխական iDNES.cz լրատվական կայքի խմբագրությանը, որի տեղեկություններով Չեխիայի վարչապետը մեկնում է Երևան՝ մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ «Կլինեն նաև կարճատև երկկողմ հանդիպումներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի, Սերբիայի վարչապետի և Մոլդովայի … Read more

Ջրերի տակ թաքնված ճգնաժամ․ Հորմուզի պատմությունը — Հայաստանի Հանրային Ռադիո

Մերձավոր Արևելքում սրվող հակամարտությունը համաշխարհային ուշադրության կենտրոն է բերել աշխարհի ամենակարևոր նավթային զարկերակը: Քննարկումների առանցքում ջրային այս ճանապարհի տնտեսական կարևորությունն է, մինչդեռ նույնքան ուշագրավ դրա  էկոլոգիական բովանդակությունն է։ Հորմուզի նեղուցն աշխարհի բացառիկ էկոհամարգերից մեկն է։

Վարչապետը ներկա է գտնվել Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության գործարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության բացման արարողությանը։ Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Տավուշը երկրորդ մարզն է, որտեղ տրվում է էկոպարեկային ծառայության աշխատանքի մեկնարկ․ առաջինը տեղի է ունեցել Սյունիքի մարզում։ Վարչապետն ընդգծել է՝ այս գործընթացը լինելու է շարունակական և սա նոր փուլ է Հայաստանում՝ էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման … Read more

Վարչապետը ներկա է գտնվել Կիրանցի Սբ․ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը։ Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարի չորրորդ քառորդում, վերականգնվել է Կառավարության որոշմամբ և հատկացված միջոցներով: Խորհրդային տարիներին այն օգտագործվել է որպես պահեստ, մեր օրեր հասել է խիստ վթարային և խոնարհված վիճակում, առանց տանիքի: 2024 թ․ իրականացվել … Read more

Ուիթքոֆն ու Քուշները չեն մեկնի Կիև․ բանակցությունները փակուղում են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Ջարեդ Քուշները և Սթիվեն Ուիթքոֆը «չեն շտապում» այցելել Կիև, քանի որ Վաշինգտոնը վստահ չէ, որ ԱՄՆ-ի մասնակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու բանակցություններին կհանգեցնի ցանկալի արդյունքների, մայիսի 1-ին հայտնել է ուկրաինական անգլալեզու «Կիև Ինդիփենդենթը»՝ հղում անելով աղբյուրներին։ «Նրանք բազմիցս խոստացել են [այցելել Կիև – խմբ.], բայց դեռ չեն արել … Read more

Կենտրոնում գործող ուսումնական հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կկազմակերպվի հեռավար․ ԿԳՄՍՆ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են՝ մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող ուսումնական հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար։  Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվում է աշխատանքը կազմակերպել հեռավար՝ ըստ անհրաժեշտության։ Մայիսի 4-5-ը Երևանում կայանալու է Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն … Read more

Սպասվում է կարճատև անձրև — Հայաստանի Հանրային Ռադիո

Երևան քաղաքում՝ Մայիսի 2-6-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 2-6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին` հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի … Read more