Խաղաղությունն ու անվտանգությունը կայուն չեն կարող լինել, եթե դրանց կառուցման գործընթացներում կանանց ձայնը լսելի չէ. Արմեն Գրիգորյան

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի 25-ամյակ. «Ապրող օրակարգ. Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի 25 տարին և Հայաստանի կոչը՝ հանուն մարդկայինանվտանգության» միջազգային կոնֆերանսի ընթացքում, հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։ ԱԽ քարտուղարի ելույթը ստորև՝ «Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ այս կարևոր միջազգային … Read more

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետին ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Իլիե Բոլոժանին ազգային տոնի՝ Մեծ Միավորման օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ռումինիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Մեծ միավորման օրվա առթիվ: Ուրախությամբ եմ արձանագրում մեր բարեկամ երկրների միջև փոխշահավետ գործընկերության շարունակական խորացումն ու ընդլայնումը։ Նախորդ տարիների ընթացքում Հայաստանի և Ռումինիայի միջև հարաբերությունները … Read more

Փլուզում Երևան քաղաքի Շիրակի փողոցում․ կա տուժած — Հայաստանի Հանրային Ռադիո

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԵՓՎ … Read more

Հոնկոնգի հրդեհի զոհերի թիվը հասել է 146-ի, 40 մարդ անհետ կորած է համարվում

Հոնկոնգի իշխանությունները հայտարարել են, որ Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 146-ի։ Զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ այրված շենքերում աշխատանքները շարունակվում են, և ավելի քան 40 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Նախկինում հաղորդվել էր մոտ 130 մարդու մահվան մասին, սակայն փրկարարները շարունակում են մարմիններ գտնել … Read more

Անօգնական վիճակում գտնվող անձին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անձի կողմից անօգնական վիճակում գտնվողին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Հ.-ն տեղյակ լինելով Լ.Շ.-ի անօգնական վիճակում լինելու, այն է՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու մասին, տևական ժամանակ՝ վերջին շուրջ 10 տարվա ընթացքում, շարունակաբար շահագործել է նրան: Մասնավորապես՝ … Read more

«Աղթամար. հայկական ճարտարապետության գլուխգործոցը» գրքի շնորհանդես` Կանադայում ՀՀ դեսպանատանը

Նոյեմբերի 28-ին Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ կանադահայ լուսանկարիչ-վավերագրող Հրայր Բազե Խաչերյանի և գրաֆիկ դիզայներ, լուսանկարիչ Լիլիթ Խաչատրյանի «Աղթամար. հայկական ճարտարապետության գլուխգործոցը» համահեղինակած գրքի շնորհանդեսը, հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը բացման իր խոսքում ՀՀ դեսպան Ա․ Հարությունյանը կարևոր նշանակություն տվեց Հ․ Խաչերյանի և Լ. Խաչատրյանի համատեղ աշխատանքին, ինչն ուղղված է հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը, … Read more

Հայաստանի բասկետբոլի հավաքականը զիջեց Նորվեգիայի ընտրանուն

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը շարունակում է իր պայքարը Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլում։ Նախընտրական փուլի երկրորդ խաղում մեր թիմը 62:74 հաշվով զիջեց Նորվեգիայի ընտրանուն։ Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակել է Անդրե Սպայթ Մկրտչյանը՝ 30 միավոր, նա նաև կատարել է 7 ռեբաունդ։ Յուրա Մելիքյանը դարձել է ամենաարդյունավետ խաղացողը՝ 12 միավոր, 18 ռեբաունդ։ Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի … Read more

ԱՄՆ-ի և Սիրիայի զինված ուժերը հարվածել են ԻՊ-ի զենքի պահեստներին

Նոյեմբերի 24-ից 27-ը ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) և Սիրիայի ներքին գործերի նախարարության ուժերը համատեղ օդային և ցամաքային հարվածներ են հասցրել Սիրիայի հարավային Դամասկոսի Ռիֆ նահանգի 15 վայրերին, որտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն ուներ գաղտնի պահեստներ, կիրակի հայտնել է CENTCOM-ը։ ԱՄՆ ռազմական պաշտոնյաների տվյալներով՝ ոչնչացվել է ավելի քան 130 ականանետ և հրթիռ, մի քանի հարձակողական հրացաններ, … Read more

Ուկրաինան և ԱՄՆ-ն Ֆլորիդայում քննարկել են խաղաղության ծրագիրը

Ֆլորիդայում կայացած հանդիպման ընթացքում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունները քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու խաղաղության ծրագիրը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններն արդյունավետ է որակել, ընդգծելով սակայն, որ դեռ անհրաժեշտ է շարունակական աշխատանք։ Ուկրաինական պատվիրակությանը ղեկավարող Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը ևս հանդիպումը գնահատել է «արդյունավետ և հաջողված»։ Հանդիպումներից հետո հայտարարվում է, որ այս … Read more

Հնարավոր է թույլ անձրև — Հայաստանի Հանրային Ռադիո

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 2-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ին հնարավոր է թույլ անձրև։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 3-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի … Read more