Սինգապուրում երկու օրում կախաղան են հանել երեք մարդու․ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մահապատիժների թիվը աճում է

Անցյալ շաբաթ Սինգապուրում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար մահապատժի է ենթարկվել երեք մարդ։ Տարվա ընթացքում երկրում մահապատժի ենթարկվածների թիվը հասել է 17-ի։ Սա ամենաբարձր թիվն է 2003 թվականից ի վեր։ Մահապատիժներն իրականացվել են թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար մահապատժի դեմ սահմանադրական հայցի լսումից ընդամենը մեկ շաբաթ առաջ։ ԵՄ պատվիրակությունը, ԵՄ անդամ պետությունների, Նորվեգիայի, Շվեյցարիայի և … Read more

Ռուսաստանում գործարարները կարող են տուգանվել երաժշտության անօրինական օգտագործման համար

Սննդի օբյեկտների,  գեղեցկության սրահների և մասնավոր կլինիկաների սեփականատերերը սկսել են ստանալ բազմահազարային տուգանքներ՝ առանց հեղինակային իրավունքների երաժշտություն օգտագործելու համար։ Տուգանքները կարող են հասնել մինչև 5 միլիոն ռուբլու, քանի որ վերջին վեց տարիների ընթացքում առաջին անգամ վերանայվել են ֆոնային երաժշտության համար հեղինակային վճարների կարգն ու դրույքաչափերը, որոնք РАО-ն (Ռուսական հեղինակային ընկերություն) և ВОИС-ը (Համաշխարհային ինտելեկտուալ սեփականության … Read more

Ռուսաստանում առաջարկում են ինքնազբաղված տաքսիստներին ամբողջությամբ ենթարկել ագրեգատորներին

«Ռուսաստանի ինքնազբաղվածների միության» ղեկավար Իվան Լիտվինովը բացատրել է, որ գործող օրենսդրությունը պարտադրում է ինքնազբաղված վարորդին ներկայացնել տաքսի պատվերների ծառայության հետ կնքված պայմանագիր՝ լիազորված մարմնին, որպեսզի ստանա աշխատանքի թույլտվություն։ Սակայն նրանց ուղղակի արգելված չէ ընդունել պատվերներ փողոցում, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով։ ОСР–ն առաջարկել է տաքսիում հավելյալ աշխատանք կատարող վարորդների համար սահմանել պարտադիր գրանցում որպես ինքնազբաղված։ Առաջարկվող … Read more

Կրիպտոն դարձել է ֆիշինգային հարձակումների ամենատարածված ուղղություններից մեկը

Ռուսաստանի կիբերպոլիցիան հրապարակել է վիճակագրություն այն ֆիշինգային ռեսուրսների վերաբերյալ, որոնք ենթակա են արգելափակման։ Պարզվել է, որ կրիպտոարժույթների և թրեյդինգի թեման օգտագործվել է դեպքերի 13,5%-ում․ դրանք ներկայացվել են որպես բորսաներ, DeFi հարթակներ, «երաշխավորված» ներդրումների առաջարկներ Telegram–ի միջոցով, ինչպես նաև կեղծ բջջային հավելվածներ։ Բարձր ցուցանիշ գրանցվել է միայն «ապրանքներ և ռիթեյլ» բաժնում (կեղծ օնլայն խանութներ), որտեղ ֆիշինգային … Read more

Սուրեն Պապիկյանը «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսում հանդիպել է տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Կահիրեում անցկացվող «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հայտնում են ՀՀ ՊՆ–ից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության … Read more

Զբոսաշրջության կոմիտեում քննարկվել են զբոսաշրջային ոլորտում Հայաստան-Իրաք համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ ալ Շեյխլիին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է զբոսաշրջության ոլորտի ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են համագործակցության մի շարք կարևոր ուղղություններ, այդ թվում՝ երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագրի նախագծի ստորագրման ընթացակարգերն … Read more

ԱԺ նախագահը և Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:  Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը: Առանձին անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության … Read more

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը

Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Արեւմտահայերէն լուրեր 01 Դեկտեմբեր. 2025 — Հայաստանի Հանրային Ռադիո

• Վարչապետը հերթական պատարագին մասնակցեցաւ սուրբ Սարգիս եկեղեցւոյ մէջ։ • Հայաստանի Պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանի գլխաւորած պատուիրակութիւնը աշխատանքային այցով Եգիպտոս ժամանեց։ • 30 կազմակերպութիւն 400 մասնագէտ՝ ինժեներական քաղաքի մէջ։ • Ուիթքոֆ այսօր Մոսկուա կը մեկնի. Թրամփի յատուկ ներկայացուցիչը Ուքրանիոյ հարցով բանակցութիւններ պիտի վարէ Փութինի հետ։ • Նեթանիահուն նախագահական ներում ստանալու պաշտօնական խնդրանք ներկայացուցած է նախագահին։ … Read more

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

Նոյեմբերի 28-ին դեսպան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին, ինչպես նաև մի շարք ֆրանսահայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում դեսպանը խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, անդրադարձել է Հայաստան–Ֆրանսիա համագործակցությանը, ինչպես նաև Հայաստան–սփյուռք հարաբերություններին։ Երիտասարդ մասնակիցները ներկայացրել են Ֆրանսիայում Հայաստանի և հայ մշակույթի … Read more