Հայաստանի բասկետբոլի հավաքականը զիջեց Նորվեգիայի ընտրանուն

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը շարունակում է իր պայքարը Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլում։

Նախընտրական փուլի երկրորդ խաղում մեր թիմը 62:74 հաշվով զիջեց Նորվեգիայի ընտրանուն։

Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակել է Անդրե Սպայթ Մկրտչյանը՝ 30 միավոր, նա նաև կատարել է 7 ռեբաունդ։

Յուրա Մելիքյանը դարձել է ամենաարդյունավետ խաղացողը՝ 12 միավոր, 18 ռեբաունդ։

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի մարտի 2-ին։

Մրցակիցը՝ Բուլղարիայի հավաքականը։

Leave a Comment