Կուսումնասիրվի գինեգործությամբ զբաղվող ընկերությունների գործունեությունը շրջակա միջավայրի և սոցիալական կառավարման տեսանկյունից

Մեկնարկել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից իրականացվող «ՀԱԳՄ-ը կանաչ անցման համար. ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և առաջնորդություն ՇՄՍԿ (ESG) քաղաքականության ներդրման գործընթացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Դանիայի Արդյունաբերողների կոնֆեդերացիայի (DI) և  Դանիայի ԱԳՆ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» նախաձեռնության շրջանակներում։ Ծրագրի նպատակն է տրամադրել շրջակա միջավայրի և սոցիալական կառավարման (ՇՄՍԿ) հարցերի վերաբերյալ ուսուցում և խորհրդատվական … Read more

Սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 8-ին, 9-ի գիշերը, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 6-8-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 6-ին … Read more

ԵՄ-ն տուգանել է Մասկի X սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

Եվրոպական հանձնաժողովը դեկտեմբերի 5-ին տուգանել է միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող X միկրոբլոգային ծառայությանը՝ գովազդի և օգտատերերի հաշիվների անբավարար թափանցիկության համար։ Ըստ եվրոպական կարգավորողի՝ X-ը անպատշաճ կերպով է մշակում և օգտագործում է իր ինտերֆեյսը կապույտ նշանով հաշիվների համար, ինչը կարող է օգտատերերի շրջանում կասկածներ առաջացնել պրոֆիլների իսկության և այնտեղ տեղադրված բովանդակության հավաստիության առումով: Ավելին, ըստ ԵՄ-ի, … Read more

Սոփիկո Ճիաուրելի-Մհեր Մկրտչյան․ մի բացառիկ բարեկամության «անծանոթ» պատմություն

Թբիլիսիում բացվել է «Անծանոթ պատմություններ» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Վրաստանի ու Հայաստանի ժողովրդական արտիստ Սոփիկո Ճիաուրելիի և Հայաստանի ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակին։ Միջոցառումը կազմակերպել են Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի փոխնախագահը՝ Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Սոփիկո Ճիաուրելիի – Մհեր Մկրտչյան․ բացառիկ մի բարեկամություն, որի մասին անվերջ պատմություններ կարող են հիշել Հայաստանում և … Read more

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատկերագիրքն այժմ հասանելի է նաև չինարենով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատկերագիրքն այժմ հասանելի է նաև չինարենով։ «Այսուհետ Չինաստանի մեր այցելուները կարող են ծանոթանալ Հայոց ցեղասպանության պատմությանը իրենց մայրենի լեզվով։ Պատկերագիրքը ներառում է արժեքավոր փաստեր, մամուլի նյութեր ու եզակի լուսանկարներ: Շնորհակալություն ենք հայտնում Բրյուսովի համալսարանին պատկերագրքի թարգմանության և մեր չինացի գործընկերներին՝ խմբագրական աշխատանքի համար։ Այս նոր հրատարակությունը կարևոր քայլ է պատմական ճշմարտության` տարբեր … Read more

Հայ-ադրբեջանական հանդիպում «Դոհա ֆորում»-ում․ խոսելու են ծրագրերից գործի անցնելու մասին  

Հայ-ադրբեջանական հանդիպում է սպասվում դեկտեմբերի 5-ին Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում մեկնարկած  համաժողովի շրջանակում։ «Դոհա ֆորում»-ի հանդիպելու են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նրանք կմասնակցեն «Հայաստան–Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը, որը ծրագրված է դեկտեմբերի 6-ին։   Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին «Դոհա ֆորում»-ում հատկացվել է … Read more

Տրվեց «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը

Երևանի քաղաքապետարանի և «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի միջև ստորագրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման՝ «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի իրականացման պայմանագիրը։   Նոր կառուցվող հատվածում տեղակայված կլինի 1000 տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան՝ հագեցած նոր ցուցասրահներով։  Կձևավորվի մշակութային և ժամանցային նոր հանգույց՝ մոտավորապես 30 հազար քմ-ից ավելի տարածքով։  Ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Տիգրան … Read more

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումն էական նշանակություն ունի երկրի առողջապահական քաղաքականության ամրապնդման համար․ Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ապահովագրական ընկերությունների մի խումբ ներկայացուցիչների։ Հանդիպման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ընթացքին վերաբերող իրենց դիտարկումները, առաջարկները և առկա մտահոգությունները։ Քննարկվել են ապահովագրական դաշտում առկա խնդիրները, դրանց արդյունավետ լուծման հնարավորությունները, ինչպես նաև համակարգի կայուն իրականացումն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։ Նախագահը կարևորել է մասնագիտական համայնքի … Read more

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 05.12.2025 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 05.12.2025 — Հայաստանի Հանրային Ռադիո Յոթ տարվա վաղեմության քրգործից մինչև ԱԱԾ-ի մասնակցությամբ պատարագներ․ տարվա վերջին խորհրդարանական ճեպազրույցները ԱԺ-ի մասին չէին Թրամփի ուղին՝ ռազմավարական վերահսկողություն տարածաշրջանի վրա. Նահանգներին նախագիծը հետաքրքրում է Կենտրոնական Ասիա– Եվրոպա հաղորդակցության … Read more

Յոթ տարվա վաղեմության քրգործից մինչև ԱԱԾ-ի  մասնակցությամբ պատարագներ․ տարվա վերջին խորհրդարանական ճեպազրույցները ԱԺ-ի մասին չէին

Խորհրդարանում այսօր հրավիրվել են այս նստաշրջանի վերջին ճեպազրույցները։ Դրանց առանցքում, սակայն, եղել են ոչ թե Ազգային ժողովի օրենսդրական աշխատանքի արդյունքները, այլ արտախորհրդարանական իրադարձությունները։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը նոր երանգ է տվել պետություն-եկեղեցի լարված հարաբերություններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների խոսքով՝ հոգևորականի ձերբակալության հիմքում նրա գործունեությունը և ընդդիմադիր հայացքները չեն, այլ իրավական փաստարկները։ Խորհրդարանական ընդդիմությունը մինչդեռ հավասարության … Read more