Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատկերագիրքն այժմ հասանելի է նաև չինարենով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատկերագիրքն այժմ հասանելի է նաև չինարենով։

«Այսուհետ Չինաստանի մեր այցելուները կարող են ծանոթանալ Հայոց ցեղասպանության պատմությանը իրենց մայրենի լեզվով։ Պատկերագիրքը ներառում է արժեքավոր փաստեր, մամուլի նյութեր ու եզակի լուսանկարներ:

Շնորհակալություն ենք հայտնում Բրյուսովի համալսարանին պատկերագրքի թարգմանության և մեր չինացի գործընկերներին՝ խմբագրական աշխատանքի համար։ 🙌

Այս նոր հրատարակությունը կարևոր քայլ է պատմական ճշմարտության` տարբեր լեզուներով հանրայնացման և հայ–չինական մշակութային կապերի ամրապնդման ճանապարհին»,– ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։

Leave a Comment