Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «դրականի»

Moody’s վարկանիշային գործակալությունը 2026 թվականի հուլիսի 28-ին հրապարակել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի վերաբերյալ իր որոշումը, որով ՀՀ սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայվել է «կայունից» «դրականի», իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է Ba3 մակարդակում, տեղեկացնում են Կենտրոնական բանկից: Moody’s-ը վարկանիշի հեռանկարի փոփոխությունը պայմանավորում է հետևյալ հիմնական գործոններով. • Աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի նվազում՝ պայմանավորված Ադրբեջանի հետ … Read more

Իրանը շուտով Չինաստանից կստանա 400 զենիթահրթիռային համալիրներ. Reuters

Իրանը առաջիկա շաբաթների ընթացքում Չինաստանից կստանա մինչեւ 400 դյուրակիր զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով գործարքին ծանոթ երեք աղբյուրների։ Նշվում է, որ նախատեսված է չինական արտադրության QW-12 եւ FN-16 հրթիռների ձեռքբերում։ Գործարքի արժեքը գնահատվում է 60-70 միլիոն դոլար։ Համաձայնագիրը կնքվել է հոնկոնգյան Zhongqing Baoshang International Investment ընկերության հետ, որը, աղբյուրների խոսքով, միջնորդի … Read more

Հրաժեշտի հանդիպում՝ Ֆրանսիայի դեսպանի հետ — Հայաստանի Հանրային Ռադիո

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հագեցած և դինամիկ օրակարգը՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկկողմ գործընկերության ամրապնդման գործում իր անձնական ներդրման համար: Տիգրան Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ կատարված աշխատանքի շնորհիվ հաջողվել է … Read more

ՔՊ վարչությունն ընտրում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստն այսօր քննարկում է նորընտիր ԱԺ 12 մշտական հանձնաժողովների համալրման հարցը։ Հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար առաջադրվել են հետևյալ թեկնածուները՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Արուսյակ Ջուլհակյան, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Արմեն Խաչատրյան, Վիլեն Գաբրիելյան, Սասուն Միքայելյան, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Նազելի Բաղդասարյան, Մարիամ Պողոսյան, Զարուհի Բաթոյան, Լիլիթ Ստեփանյան, Արթուր … Read more

Green Rock-ը փոխում է Դիլիջանի զբոսաշրջային պատկերը․ առաջին Hyatt Regency-ն Հայաստանում

Դիլիջանը նոր քայլ է անում միջազգային զբոսաշրջային քարտեզում իր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։ Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկում կկառուցվի միջազգային հեղինակավոր Hyatt Regency բրենդի առաջին հյուրանոցը։ Green Rock-ի և Hyatt Hotels Corporation-ի գործակցությամբ ստեղծվող համալիրն ավելին է, քան հյուրանոցային նախագիծը․ այն նպատակ ունի Դիլիջանը զարգացնելու որպես զբոսաշրջային, գործարար և մշակութային կենտրոն։

Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես՝ 2026 թվականի մայիսի 9-ին Ա.Օ.-ն ֆեյսբուքյան իր էջում խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ 61-ամյա Հ.Մ.-ի քաղաքական հայացքներով պայմանավորված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու դրդապատճառով, վերջինիս լուսանկարը տեղադրելով, անպարկեշտ արտահայտություններ պարունակող տեսանյութ է հրապարակել՝ այդ կերպ … Read more

Խստացումներն ու սահմանափակումները գործում են 2021 թվականից. Ռուբինյան

Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությանը վերաբերող կարգավորումները նոր չեն և գործում են 2021 թվականից, ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից։ ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել … Read more

Ռուսաստանը Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ հայտարարվել է միջազգային հետախուզում

Ռուսաստանում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործունեությանը նպաստելու մեղադրանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը։ Ըստ հաղորդագրության՝ Դուրովի նկատմամբ նաև միջազգային հետախուզում է հայտարարվել։ Քննչական մարմինների տվյալներով՝ Telegram-ի վարչակազմը չի հեռացրել այն ալիքները, խմբային զրույցներն ու բոտերը, որոնք, ըստ ռուսական կողմի, օգտագործվել են ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից … Read more

Փրկարարները քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ — Հայաստանի Հանրային Ռադիո

Հուլիսի 28-ին՝ ժամը 14։50-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում երկու քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։  Փրկարարները քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։

ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ` հուլիսի 23-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատությունում խնամք ստացող անձանց իրավունքների ապահովման վիճակին։ Մշտադիտարկման շրջանակում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները շրջայց են կատարել հաստատության տարածքով՝ ուսումնասիրելով շահառուների բնակության, կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները, … Read more