Դիլիջանը նոր քայլ է անում միջազգային զբոսաշրջային քարտեզում իր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։ Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկում կկառուցվի միջազգային հեղինակավոր Hyatt Regency բրենդի առաջին հյուրանոցը։
Green Rock-ի և Hyatt Hotels Corporation-ի գործակցությամբ ստեղծվող համալիրն ավելին է, քան հյուրանոցային նախագիծը․ այն նպատակ ունի Դիլիջանը զարգացնելու որպես զբոսաշրջային, գործարար և մշակութային կենտրոն։