Ադրբեջանից եկող կապարի հավելումով անորակ բենզինը վնաս է հատկապես ուղեղին և նյարդային համակարգին. Հակոբ Ագանյան

Հայաստանը Ադրբեջանից գնում է «պրեմիում» բենզին, այն դեպքում, երբ Ադրբեջանը իրական պրեմիում դասի վառելիք չի արտադրում։ Այդ դեպքում ինչպե՞ս է բարձրացվում օկտանային թիվը։ Ի՞սկ դուք գիտեիք,որ մեթոդներից մեկը կապարի օկտագործումն է։ Oկտանը բարձրացնելու ամենահին և ամենաէժան եղանակներից մեկը կապարի հավելումն է՝ տետրաէթիլ կապար (C₈H₂₀Pb)։ Այս նյութը գրեթե ամբողջ աշխարհում վաղուց արգելված կամ մերժված է՝ մարդու … Read more

Դեռ մի քանի հոգի էլ կան, որոնք հավանական դավաճաններ են. սպասենք. թերևս կգիտակցեն և այդ քայլին չեն գնա. Ասողիկ աբեղա

Սիրելիներ, Մնանք անսասան և ինքնավստահ: Այս ամբարիշտ, ապստամբ և կանոնազանց հակաեկեղեցական խմբին կցորդվող այս մի քանի նույնատիպ քահանաներին մենք շատ լավ ենք ճանաչում. մտածում էինք, որ չեն տրվի այդ գայթակղությանը, դավաճանությանը՝ մնալով հավատարիմ մարդկայնությանը, իրենց կոչմանն ու նվիրապետական սուրբ կարգին: Սակայն սրանք էլ իրենց եղկելի անձերը վեր դասեցին Տեր Աստծուց, Սուրբ Եկեղեցուց և Օծյալ Հովվապետից: … Read more

Լուսանկար. Հայորդու քայլն առավել քան պարզ է, և կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք. Ֆեդերացիա

Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է Իտալիայում անցկացվող Tour de Ski մրցաշարի մեկնարկի ժամանակ իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար։ ԿԳՄՍ նախարարությունն այդ կապակցությամբ պարզաբանման համար դիմել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիային։ «Ադրբեջան» գրությունը եղել է ոչ թե մարզաշապիկի, այլ մրցումային համարի վրա, և հայորդու քայլն առավել քան պարզ է, և կարծում ենք, որ … Read more

Իշխանության իրական նպատակը եկեղեցու՝ որպես ինստիտուցիոնալ հակակշռի կազմաքանդումն է, հեղինակության արժեզրկումը, վերահսկողության հաստատումը

Մի պահ պատկերացրեք իրավիճակ, երբ ծնողներն ուզում են կնքել իրենց զավակներին, զույգերն ուզում են պսակադրվել եկեղեցում, մարդը՝ կյանքի ծանր պահին, ուզում է խորհուրդ ու պատգամ առնել, զինվորն ուզում է կիսվել իր մտքով ու կարոտով, հարազատները հուղարկավորել իրենց հանգուցյալ հարազատին: Այս բոլոր դեպքերում միջնորդը մեկն է՝ հայ հոգևորականը։ Նա է կնքողը, պսակադրողը, խորհուրդ տվողը, լսողը, մխիթարողն … Read more

Իշխանություններին հաջողվել է հասարակության խորքային բաժանումը տեղափոխել նաեւ Եկեղեցուց ներս. Տիրատուր քահանա Սարդարյան

Սիրելի ընկերներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ընթացող ճգնաժամը օր-օրի ավելի մեծ անհանգստություն է առաջացնում բոլորիս մեջ։ Պատմությունը ցույց է տալիս, որ պետության կողմից հրահրված շիզմաները գրեթե միշտ ձախողվում են. ժողովրդի մեծամասնությունը երկարաժամկետ առումով վերադառնում է դեպի ավանդույթին եւ կանոնականություն (ինչպես ցույց են տալիս բազում պատմական օրինակներ)։ Ցավոք, իշխանություններին հաջողվել է հասարակության խորքային բաժանումը տեղափոխել … Read more

Եկեղեցու դեմ իշխանության ճնշման նոր փուլը. Սուրեն Սուրենյանց

Ամանորի տոներից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն անցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված հակասահմանադրական քաղաքական կամպանիայի նոր փուլին՝ այն տեղափոխելով համակարգված գործողությունների մակարդակ։ Խոսքն իշխանության կողմից Եկեղեցու նկատմամբ ուղղորդված և նպատակային ճնշման գործընթացի մասին է։ Հունվարի 4-ին Փաշինյանը և տասը տիրադավ եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ համատեղ հայտարարությամբ ստեղծեցին «Համակարգող խորհուրդ»։ Իր էությամբ սա վարչապետին կից … Read more

489 քահանաներից տիրադավ է դարձել ընդամենը 14-ը

ֆեյսբուքում Հայ եկեղեցու և Վեհափառի դեմ կռվի դուրս եկածները էջ են բացել, որն ունի մոտ 1000 հետևորդ։ Այդտեղ են տիրադավ քահանաները տեղադրում Փաշինյանին ու 10 եպիսկոպոսներին միանալու իրենց հայտարարությունները։ Զարմանալի չէ, որ 14 տիրադավ քահանաները այն թեմերեից են, որոնց առաջնորդներն անցել են Փաշինյանի կողմը։ Մեծ մասը Արմավիրի թեմից է, մյուսները՝ Արարարտյան թեմից, Մասյացոտնից ու Վայոց … Read more

Բոլոր այս աստվածուրաց և հակաեկեղեցական՝ գայթակղեցնող գործողություններն ու անձերն արժանանալու են նաև մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արդար և իրավ վճռի

Սիրելիներ, Շնորհակալ եմ Ձեր հեռախոսների և գրառումների համար, որով Ձեր զորակցությունն եք հայտնում և անվերապահ նվիրումն ու հավատարմությունը հանդեպ Մայր Աթոռը և մեր ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետը: Հայոց Եկեղեցին զորեղ է և այս փորձությունն ամրությամբ և իմաստությամբ կհաղթահարի՝ ինչպես անցյալի բոլոր փորձությունները: Շատ բնական է, որ ի հայտ եկան իրենց ամբարիշտ, ապստամբ ու կանոնազանց թեմակալ … Read more

Լինդա Էուլջեքջյանն ամուսնուց ձեռագիր նամակ է ստացել. Վիգենը հույսով է, որ կկարողանա մասնակցել որդու հարսանիքին

Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, նրանից ձեռագիր նամակ է ստացել։ Ինչպես հայտնում է Բուենոս Այրեսում տեղակայված SOAR կազմակերպությունը (Հայ որբերի օգնության միություն), նամակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով փոխանցվել է Լինդա Էուլջեքջյանին: Վիգեն Էուլջեքջյանի փաստաբան Լուսիանա Մինասյանը ArmLur.am-ին հայտնել է նամակի բովանդակությունից մանրամասներ։ «Վիգենը նամակում հայտնեց, որ ինքը լավացել է։ Նա … Read more

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. The Washington Times-ը հրապարակել է Թաթոյանի հոդվածը

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. The Washington Times ամերիկյան հայտնի պարբերականում հրապարակվել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հոդվածը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիային։ Ներկայացնում ենք հոդվածի ամենակարևոր թեզերը․ Ադրբեջանը 2021 թվականից օկուպացրել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերից ավելի քան 200 քառ․ կմ տարածք։ … Read more