ֆեյսբուքում Հայ եկեղեցու և Վեհափառի դեմ կռվի դուրս եկածները էջ են բացել, որն ունի մոտ 1000 հետևորդ։ Այդտեղ են տիրադավ քահանաները տեղադրում Փաշինյանին ու 10 եպիսկոպոսներին միանալու իրենց հայտարարությունները։
Զարմանալի չէ, որ 14 տիրադավ քահանաները այն թեմերեից են, որոնց առաջնորդներն անցել են Փաշինյանի կողմը։ Մեծ մասը Արմավիրի թեմից է, մյուսները՝ Արարարտյան թեմից, Մասյացոտնից ու Վայոց ձորից։
Հայաստանում կա 250 քահանա, Սփյուռքում՝ 239։ Ընդհանուր առմամբ 489 քահանայից տիրադավ է դարձել 14-ը, մինչդեռ Մայր Աթոռին ու նրա ազգընտիր գահակալ Գարեգին Երկրորդին որդիական հավատարմության մասին հայտարարել է 60-ից ավելի քահանա։
Տիրադավների մեջ է, օրինակ, Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, որն այդ քայլով հավատարմություն է հայտնում Նավասարդ Կճոյանին։
Տեր Արարատ քահանա Օրդոյանի՝ «եկեղեցու բարենորոգման» նախաձեռնությանը միանալը նույնպես զարմանալի չէ։ նա ևս Նավասարդ Կճոյանի «սաներից» է։
Մայր Աթոռին ու Վեհափառին հավատարմություն են հայտնել Հայաստանի տարբեր թեմերից, նաև՝ Սփյուռքից։
Տեր Պարգև քահանա Զեյնալյանը, որը 2021 թվականին Սյունիք այցելած Փաշինյանի ձեռքը Սիսիանի եկեղեցում օդում թողեց, նույնպես որդիական հավատարմություն է հայտնել Վեհափառին։