Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: «Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)»: Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, ծեծկռտուք սկսվեց «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև։  

Արթիկում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ ոստիկանությունը նյութերն ուղարկել է ՔԿ

Արթիկում երեկ ՔՊ աջակիցները ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին։ Տեսանյութը օգտատերերը տարածել են սոցցանցում։ «Դեպքի վերաբերյալ ՆԳ ոստիկանությունը հաղորդում է ստացել, փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեին», – հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։ Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել՝ օրը ցերեկով Արթիկում մի խումբ ՔՊ-ականները ծեծի էին ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Ռոբերտ Քոչարյանի աջակից Հակոբ Հարությունյանին։ … Read more

Ծեծկռտուք՝ Լոռիում․ բոլորը անչափահասներ են, 18-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ

Մայիսի 27-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ նկուղում վայր ընկնելու հետևանքով «Փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ  բուժօգնության է դիմել մի երիտասարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, … Read more

Վիճաբանություն՝ Երևանում․ ոստիկանություն է տեղափոխվել 5 քաղաքացի․ մեկի մոտ հայտնաբերվել է դանակ

Մայիսի 19-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները Տերյան փողոցի 19 հասցեում գործող «Պաուլաներ» ռեստորանում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 56-ամյա Զավեն Հ․-ին, 42-ամյա … Read more

15 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է եղել Արարատի մարզում

Մայիսի 11-ին, Ժամը 23:00-ի սահմաններում Արարատի մարզի Դաշտավան գյուղից դեպի Մասիս-Էջմիածին խճուղու մոտ՝ ավտոլվացման կետի հարևանությամբ մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վիճաբանությունը տևել է մոտ 40 րոպե ու այդ ընթացքում համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի ոչ մի ոստիկան և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի ոչ մի … Read more

Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին

Մայիսի 3-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում «Սպիտակի» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ վայր ընկնելու հետևանքով, «ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով, ենթամաշկային էնֆիզեմա» ախտորոշումով, իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Վիրավորը Լոռու մարզի բնակիչ … Read more

Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Շիրակի մարզի քրեական ոստիկանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ֆիշյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Վահրամ Ոսկանյանը։Տեղում քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված վայրում ինչ-որ միջոցառում է տեղի ունեցել, որի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։ Դեպքի փաստով Ոստիկանության … Read more

Կապանում 5 երիտասարդ ծեծի են ենթարկել 20-ամյա տղային․ նա տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 23-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ աստիճաններին վայր ընկնելու հետևանքով «գլխուղեղի ցնցում, ակնակապճի շրջանի հեմատոմա» ախտորոշմամբ հարազատի ուղեկցությամբ «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի … Read more

Ծեծկռտուք՝ Կոտայքի մարզի դպրոցներից մեկում. անչափահասի են ծեծել

Ապրիլի 17-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 09։45-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում մարզի ավագ դպրոցներից մեկի բակում 11-րդ դասարանցիների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ … Read more

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում

Ապրիլի 17-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Թոթովենցի փողոցում գտնվող թիվ 164 դպրոցում  վիճաբանություն է տեղի ունենում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 10։45-ի սահմաններում նշված դպրոցում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ … Read more