Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: «Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)»: Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, ծեծկռտուք սկսվեց «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև։