ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է ուղարկել Սերգեյ Իվանովի վերջին հրաժեշտին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է ուղարկել Սերգեյ Իվանովի վերջին հրաժեշտին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարարը մահացել է հունիսի 26-ին՝ 73 տարեկան հասակում։ Նա և Սերժ Սարգսյանն աշխատանքային ջերմ կապեր են ունեցել այն ժամանակահատվածում, երբ երկուսն էլ ղեկավարել են իրենց երկրների պաշտպանության նախարարությունները։

Լատվիայի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լատվիայի նախագահին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Էդգարս Ռինկևիչսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Նշենք, որ Լատվիայի խորհրդարանը 2021 թվականի մայիսի 6-ին հատուկ հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել և … Read more

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել  զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: