ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է ուղարկել Սերգեյ Իվանովի վերջին հրաժեշտին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է ուղարկել Սերգեյ Իվանովի վերջին հրաժեշտին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարարը մահացել է հունիսի 26-ին՝ 73 տարեկան հասակում։ Նա և Սերժ Սարգսյանն աշխատանքային ջերմ կապեր են ունեցել այն ժամանակահատվածում, երբ երկուսն էլ ղեկավարել են իրենց երկրների պաշտպանության նախարարությունները։

Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարարը

73 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:  Ռիա Նովոստին է փոխանցում: Մահվան պատճառ չի նշվում, սակայն մեծ հավանականությամբ նա մահացել է հիվանդության հետեւանքով: Իվանովը վերջին տարիներին ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ էր էկոլոգիայի, տրանսպորտի, այլ ենթակառուցվածքների հարցերով: