Սրբավայրերի խուզարկումն ու հոգևորականներին բերման ենթարկելու նպատակը մեկն է՝ վարկաբեկել և լռեցնել Եկեղեցուն․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խորը վրդովմունքով ու անհանգստությամբ է հետևում վերջին զարգացումներին, երբ Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ են եղել աննախադեպ գործողությունների՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծառայողների դեմ։ Միայն վերջին օրերին իշխանությունների կողմից բռնի մեթոդներով կատարվել են խուզարկություններ Եկեղեցու կառուցվածքներում և մի շարք հոգևորականների բնակարաններում, ինչի արդյունքում Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը … Read more