Լիտվան ավելացնում է բանակի թվաքանակը

Լիտվան մտադիր է իր զինված ուժերի թվաքանակը ընդամենը երկու տարում ավելացնել ավելի քան մեկ երրորդով՝ 37 հազարից հասցնելով 61 հազարի։ Այս մասին այսօր հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ 2028 թվականին արդեն երկրի զինված ուժերում ծառայող զինվորականների թվաքանակը կգերազանցի 60 հազարը։ «Նրանցից 31 հազարը կծառայի խաղաղ պայմաններում, ևս 30 հազար կկազմի ճգնաժամային իրավիճակներում հասանելի … Read more

Դատարանը չի կարող միջամտել Եկեղեցու ներքին կանոնակարգումներին․ փաստաբանը՝ Մայր Աթոռի դեմ եպիսկոպոս Սարոյանի ներկայացրած հայցի մասին

Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն հեռացնելու վերաբերյալ ներկայացված հայցն իրավական տեսանկյունից քիչ հավանական է, որ դատարանը բավարարի․ ABC Media-ի հետ զրույցում նշեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Փաստաբանի խոսքով՝ նման գործընթացը հակասում է Սահմանադրությանը, քանի որ այն հստակ սահմանում է Եկեղեցու և պետության բաժանումը, և աշխարհիկ իշխանությունը չի կարող միջամտել Եկեղեցու ներքին կառավարմանն ու … Read more

Երբ Հայաստանում սահմանադրական մարմինների ղեկավարները նշանակվեն կոնսենսուսով, ես համոզված եմ՝ քաղաքական բալանս կհաստատվի․ Սոս Հակոբյան

Երբ Հայաստանում սահմանադրական մարմինների ղեկավարները նշանակվեն կոնսենսուսով, ես համոզված եմ՝ քաղաքական բալանս կհաստատվի եւ այդ կառույցների ղեկավարները առավել հավասարակշիռ կդրսեւորվեն՝ անկախ օրվա իշխանության տրամադրություններից․ այս կարծիքին է փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը։ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման մասին իր պատկերացումները նա բարձրաձայնեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած՝ «Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ։ Իր գնահատմամբ, … Read more

Պաշտոնյան մեկ հրամանագրով ստանում է թոշակառուի 20 տարվա թոշակը և դա համարում բարոյական. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչո՞ւ է Նիկոլի ռեժիմը ատում և հետապնդում իր գործի, մասնագիտության, աշխատանքի մեջ հաջողած և առհասարակ կայացած մարդկանց։ Մեկ պարզ պատճառով, քանի որ իրենք մինչև իշխանության գալը եղել են անհաջողակ, չկայացած, կյանքում ոչինչ չստեղծած, չտես մարդիկ։ Եվ ամենևին պետք չի զարմանալ, որ պետական … Read more

Սոս Մանուկյանը համարվում է Հայաստանում ամենից շատ կառուցած ճարտարապետը, որի նախագծերն ընդգրկում են ամենաբազմազան ոլորտներ

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում կայացավ «Երկիր կառուցած մարդը…» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված ճարտարապետ Սոս Մանուկյանի ծննդյան 115-ամյակին։ Հայտնի է, որ եթե որևէ երկրի ճարտարապետություն աշխարհին ներկայանում է ազգային դեմքով, ապա այդ գործում իրենց մեծ ավանդն ունեն հատկապես ավագ սերնդի ճարտարապետ-շինարարները։ Մեր երկրի դեպքում անգնահատելի է Ալեքսանդր Թամանյանի և նրա աշակերտ-հետնորդ, … Read more

Փաստաթուղթը մեր պետության պատմության մեջ կմտնի որպես մեր ինքնիշխանության թուլացման ամենախայտառակ էջերից մեկը. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ՆՇԱՁՈՂԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԻՋԵՑՈՒՄԸՀունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են «ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակային համաձայնություն», որով Հայաստանի նիկոլփաշինյանական դիվանագիտությունը իրականացրել է մեր երկրի ինքնիշխանության «նշաձողի իջեցման» հերթական անփառունակ քայլը։ Համաձայն փաստաթղթի, Ադրբեջանը Նախիջեւանին կապող հաղորդակցության երթուղիների կառուցման եւ շահագործման համար Հայաստանի տարածքում ստեղծվում է հատուկ «ծածկույթ», որի … Read more

Որևէ փորձաքննությամբ չի հաստատվել հայտնի տեսագրության մեջ Արշակ սրբազանի մասնակցությունը․ փաստաբան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտեան Թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայտարարություն, որի 1-ին կետն ունի հետևյալ բովանդակությունը. «Վեհափառ Հայրապետը, անտես առնելով իր իսկ ստեղծած հանձնախմբի կարծիքն ու փորձաքննությունների եզրակացությունը, պարտակեց Արշակ Արքեպիսկոպոսի մասնակցութեամբ անպարկեշտ դպք»,- Facebook-ի իր էջում գրում է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դատավարական ներկայացուցիչ պաշտոնապես հայտնում եմ, որ … Read more

ՀՀ պաշտոնյաները ստանում են ոչ բավարար աշխատավարձ. Ալեն Սիմոնյան

Ճեպազրույցում պատասխանելով պաշտոնյաների բարձր պարգեւավճարների վերաբերյալ հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Այն մարդիկ, որ ուզում են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի լավ ապրի, պետք է ունենան մարդկանց, որոնք դա կիրականացնեն: Իսկ այն մարդիկ, որոնք պետք է դա իրականացնեն, չեն կարող լինել ոչ արհեստավարժ, չեն կարող գալ այստեղ եւ դառնալ կոռուպցիայի մի մասնիկ, որովհետեւ … Read more

Թուրքիան Իրանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել փողոց դուրս չգալ

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով Իրանում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին. «Եթե ստիպված չեք, դուրս մի՛ եկեք փողոց և հետևե՛ք պաշտոնական հայտարարություններին»: Բացի այդ, նշվել է, որ արտակարգ իրավիճակների պարագայում կարող են կապ հաստատել 24/7 գործող հյուպատոսական զանգերի կենտրոնին և կամ մոտենալ Իրանում գտնվող թուրքական դիվանագիտական ներկայացուցչություններ: Այս հայտարարութունը թուրքական կողմն արել է Իրանում արդեն … Read more

Կայացել է Ռուսաստանի և Իրանի նախագահների հեռախոսազրույցը

Այսօր կայացել է Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ զրույցի մանրամասները հասանելի կդառնան օրվա ընթացքում։ Պեսկովը նաև ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում, «շարունակում է խիստ լարված մնալ, և նախագահ Պուտինը այն հանդարտեցնելու ուղղված քայլերը չի դադարեցնում»։ «Այս առումով Ռուսաստանն օգնություն … Read more