Սոս Մանուկյանը համարվում է Հայաստանում ամենից շատ կառուցած ճարտարապետը, որի նախագծերն ընդգրկում են ամենաբազմազան ոլորտներ

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում կայացավ «Երկիր կառուցած մարդը…» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված ճարտարապետ Սոս Մանուկյանի ծննդյան 115-ամյակին։ Հայտնի է, որ եթե որևէ երկրի ճարտարապետություն աշխարհին ներկայանում է ազգային դեմքով, ապա այդ գործում իրենց մեծ ավանդն ունեն հատկապես ավագ սերնդի ճարտարապետ-շինարարները։ Մեր երկրի դեպքում անգնահատելի է Ալեքսանդր Թամանյանի և նրա աշակերտ-հետնորդ, … Read more