Նոր խաբեություն «TikTok»-ում. զգուշացնում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը

«TikTok» սոցիալական հարթակում տարածվում են ՀՀ քաղաքացիների համար իբր «սոցիալական հիմնադրամից» 300 հազար դրամ նպաստ ստանալու հնարավորության մասին հրապարակումներ՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով: Սակայն իրականում այս եղանակով հանցագործները կրկին փորձում են ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), ինչը հետագայում կարող է հանգեցնել … Read more

Հարց Էրդողանի որդուն․ «Փոխարինելո՞ւ եք արդյոք Ձեր հորը»

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, մասնակցել է Կատարում գործող արաբական «Atheer» հարթակի «Զու Շան» («Կարևոր անձինք») փոդքասթի նկարահանումներին։ Հրապարակված գովազդային հոլովակում հաղորդավարը նրան տվել է մի հարց, որը լայն արձագանք է գտել սոցիալական ցանցերում․ Իսկ հարցը եղել է հետևհալը. «Փոխարինելո՞ւ եք արդյոք Ձեր հորը, պատրաստվո՞ւմ եք դառնալ նրա իրավահաջորդը»։ Քանի որ … Read more

ՄԻՊ զեկույցի այն հատվածները, որտեղ անդրադարձել է Սամվել Վարդանյանի և մի քանի այլ անձանց հետ կապված դեպքերին՝ քննարկելով ՀՀ-ում վատ վերաբերմունքի գործերի քննության առումով առկա խնդիրները

Ի պատասխան գործընկերների կողմից ներկայացված հարցումների` կից հրապարակում ենք Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի այն հատվածները, որտեղ Պաշտպանն անդրադարձել է Սամվել Վարդանյանի և մի քանի այլ անձանց հետ կապված դեպքերին ու դրանց օրինակով քննարկել Հայաստանում վատ վերաբերմունքի գործերի քննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով առկա խնդիրները: Թեև ՄԻՊ հաստատությունների և մոնիթորինգային մարմինների դիտանկյունից չի խրախուսվում անձանց … Read more

Սիմոնյան-Մատվիենկո հեռախոսազրույց է տեղի ունեցել․ ինչ է քննարկվել — MediaNews

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի՝ փետրվարի 5-6-ը Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող այլ հարցերի: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Քաշքշուկ Թուրքիայի խորհրդարանում

Emenihaber. Թուրքիայի խորհրդարանում քննարկման է դրվել կենսաթոշակները մինչև 20.000 լիրա (174.000 դրամ) բարձրացնելու մասին օրինագիծը։ Քննարկման ժամանակ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP- ԺՀԿ) կուսակցության պատգամավորներից Վելի Աղբաբան՝ թղթե շիրմաքար ու թղթե դագաղ ձեռքին, մոտեցել է ամբիոնին և խոսել կենսաթոշակների բարձրացման մասին։ Այդ քայլով նա ցանկացել է ցույց տալ կենսաթոշակառուների չքավորությունը։ Ընդդիմադիր գործչի այդ … Read more

Հայկազեան hամալսարանի 70-ամեայ համասփիւռքեան դերն ու ժառանգութիւնը՝ դասախօսութիւն Կլէնտէյլի մէջ

ԿԼԷՆՏԷՅԼ, ԳԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայկազեան Համալսարանի Հայկական Սփիւռքի Ուսումնասիրութեան Կեդրոնը, գործակցաբար Գալիֆորնիոյ Պետական Համալսարանի Նորթրիճի (CSUN) Հայագիտական Ծրագրին հետ, կազմակերպեց յատուկ հանրային դասախօսութիւն մը՝ նուիրուած Հայկազեան Համալսարանի հիմնադրութեան 70-ամեակին։ Միջոցառումը տեղի ունեցաւ Երեքշաբթի, Յունուար 20, 2026-ին, երեկոյեան ժամը 6:00-ին, Կլենտէյլի Հանրային Գրադարանին մէջ, գլխաւոր դասախօսութեամբ Հայկազեան Համալսարանի նախագահ՝ Վերապատուելի Դոկտ. Փօլ Հայտոսթեանի։ Ծրագիրը համախմբեց շրջանաւարտներ, գիտաշխատողներ, … Read more

Իսպանիան չի մասնակցի «Խաղաղության խորհուրդին»

Իսպանիան չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհուրդին», Reuters-ի փոխանցմամբ հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը: «Մենք գնահատում ենք հրավերը, բայց մերժում ենք», – նշել է նա: Սանչեսը որպես մասնակցությունից հրաժարվելու հիմնական պատճառ նշել է Մադրիդի կողմից միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի և բազմակողմանիության նկատմամբ հավատարմության պահպանումը։ Իսպանիայի վարչապետը նաև ասել է, որ Խաղաղության խորհրդում … Read more

Բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով․ հնարավոր է մաքրման աշխատանքի փոքր ուշացում․ Փամբուխչյան

Ուժեղ և շարունակական ձյան տեղումների պատճառով Երևանում իրականացվում են ինտենսիվ ձնամաքրման աշխատանքներ։ Երևանի վարչական շրջանների, ԵԱՍՄ-ի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի բոլոր ստորաբաժանումները լիարժեք ներգրավված են գործընթացին։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ «Եղանակային բարդ պայմանների հետևանքով քաղաքի որոշ հատվածներում հնարավոր է մաքրման աշխատանքների ժամանակային փոքր … Read more

Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի

Հունվար 23,2026 16:23 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի` փետրվարի 5-6-ին Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ օրակարգին վերաբերող այլ հարցերի: ԱԺ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ … Read more

Դոնեցկի մարզում ռուսական հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ

Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջանի Չերկասկե գյուղի վրա ռուսական ավիահարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է Դոնեցկի մարզային դատախազությունը։ Հաղորդվում է, որ «Գերան-2» անօդաչու թռչող սարքի հարվածը տեղի է ունեցել հունվարի 22-ի ուշ երեկոյան։ Ավերվել են երկու մասնավոր տներ։ Զոհերի թվում են հինգ տարեկան երեխա և նրա հայրը։ Եվս հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ … Read more