Համատեղ նամակով դիմեք Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարությանը. Վարդան Օսկանյանի առաջարկն ընդդիմությանը

Հայաստանը 2026 թվական է մտնում ոչ թե որպես երկիր, որը հանգիստ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, այլ որպես պետություն, որը կանգնած է իր քաղաքական ապագայի շուրջ վճռորոշ որոշումների շեմին։ Հունիսին կայանալիք ընտրությունները չեն լինելու ծրագրերի և անհատների սովորական մրցակցություն։ Նիկոլ Փաշինյանի համար իշխանության պահպանումը ոչ միայն քաղաքական, այլև անձնական հարց է։ Դժվար է հավատալ, որ Փաշինյանը … Read more

Ստիպված ենք արձանագրել, որ միջազգային իրավունքն ուժեղների համար չի գործում. Արմեն Բաղդասարյան

«Ես կարծում եմ այդտեղ ուղիղ զուգահեռներ անցկացնել պետք չէ, որովհետեւ իրավիճակները տարբեր են: Ընդհանուր նմանությունն այն է, որ երկու գերտերություններ փորձում են իրենց անմիջական ներկայությամբ, ինչպես իրենք են համարում, իրենց ազդեցության գոտում թույլ չտալ այլ ազդեցություններ։ Իհարկե, միջազգային իրավունքի տեսանկյունից, նման բաներն իմ պատկերացմամբ, անընդունելի են, բայց նորություն չէ այն, որ աշխարհաքաղաքական հարաբերությունները ուժով են … Read more

Շվեյցարիայում հրդեհի հետևանքով զոհերի թվում դեռահասներ կան

Շվեյցարական Կրան-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրում Ամանորի գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան դեռահասներ: Ինչպես գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը, կիրակի օրը նույնականացվել են ևս 16 զոհվածների մարմինները, որոնց թվում են Շվեյցարիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի և Ռումինիայի քաղաքացիներ: Նրանց թվում են 16-18 տարեկան 10 դեռահասներ։ Այս պահին ճանաչվածներից ամենաերիտասարդը Շվեյցարիայի 14-ամյա քաղաքացի է, մահացածների … Read more

Արամայիս, դու չեք կարող մտնել եկեղեցու խորան. Արա Զոհրաբյանը՝ կարգալույծ հռչակված նախկին հոգեւորականին

Փաստաբան Արա Զոհրաբյանը թույլ չի տվել կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանին բարձրանալ Թալինի եկեղեցու խորան: «Դուք չեք կարող ինձ արգելել»,-ասաց Թախմազյանը: «Կարող եմ, ես Մայր Աթոռի ներկայացուցիչն եմ»,-ասաց Զոհրաբյանը: «Չկա որեւէ կանոն, որ ինձ արգելի մտնել ավանդատուն, ինձ եկեղեցական օրենք ասեք, որով արգելված է»,-չէր ընկրկում Թախմազյանը: «Ես լիազորված եմ Ձեզ արգելել, դուք խորան եւ ավանդատուն չեք … Read more

Հայտնվում ենք ջունգլիներում, որտեղ ուժեղն անում է ինչ ուզում է, ինչը վատ նորություն է փոքր եւ ոչ ուժեղ պետությունների համար. Բենիամին Պողոսյան

«Իմ գնահատմամբ՝ կան եւ որոշակի նմանություններ, եւ զգալի տարբերություններ, սակայն, ամենակարեւոր նմանությունն, այսպես կոչված, խոշոր պետությունների կամ գերտերությունների կողմից պետական ազդեցության գոտիների ստեղծման հայեցակարգն է: Կարծես թե 21-րդ դարում դառնում է ընդունելի հայեցակարգ, որ յուրաքանչյուր գերտերություն կամ պետություն, որ առնվազն ձգտում է լինել գերտերություն, պետք է ունենա եւ ունի իր ազդեցության գոտին, որը սովորաբար իր … Read more

Արվեստագետը տարիք չունի

14-րդ դարից ի վեր ճապոնական մշակույթում կա եզակի ու բացառիկ մի հասկացություն՝ իկիգայ, որ բառացի թարգմանվում է՝ «այն, հանուն որի իմաստ ունի ապրել», առավել կարճ՝ ապրելու իմաստ: Իկիգայը կյանքում նպատակ ունենալն է, որը ենթադրում է արժանի և արժանավայել գոյություն: Իկիգայը մոտիվացիա է, բարեկեցության վիճակ, երկարակեցության աղբյուր և ասոցացվում է կատարելության զգացողության հետ: Օկինավայի մշակույթում այն … Read more

Փաստաբան Արա Զոհրաբյանը թույլ չի տվել կարգալույծ քահանային ծես իրականացնել Թալինում

Փաստաբան Արա Զոհրաբյանը թույլ չի տվել կարգալույծ Արամայիս Թախմազյանին իրականացնել հակաեկեղեցական ծես Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում․ այս մասին պաշտպանը հայտնել է Facebook-ի իր էջում՝ կցելով տեսանյութ։ Նրա խոսքով՝ Արամայիս Թախմազյանը վերջին շրջանում հաճախ է եկեղեցի այցելել և քահանայի հագուստ կրելով՝ փորձել խոչընդոտել Տեր Հայկ քահանա Սահակյանի կողմից ժամերգությունների անցկացումը։ Գրառման մեջ նաև նշված է, որ … Read more

Ով է եղել Ամանորի գիշերը Երևանի գլխավոր հրապարակում ամենաուրախ մարդը. Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում Ձմեռ պապը ուրախ պարում է հայկական երաժշտության ներքո: «Ամանորի գիշերը Հրապարակում ամենաուրախ մարդն այս Ձմեռ պապան էր Ձեզ դուր կգան Ամանորի մեր տոները :)»,- կից գրել է Հարությունյանը: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

«Դիմադրելով ոչնչացմանը». «National Catholic Register»-ն անդրադարձել է հայ գերիների վերաբերյալ Հռոմի պապին ուղղված նամակին

«National Catholic Register» թերթը ևս անդրադարձել է մի խումբ կաթոլիկ և առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից Հռոմի պապին ուղղված նամակին։ Հոդվածի որոշ հատվածներ ներկայացնում եմ թարգմանաբար։ «Դիմադրելով ոչնչացմանը. քրիստոնյա առաջնորդները կոչ են անում Հռոմի պապ Լեո XIV-ին փրկել հայ գերիներին» վերնագրով հոդվածում նշված է․ «Սուրբ Ծննդյան տոները և դրանց հետ կապված տոնակատարությունները Արևմուտքում հաճախ ստվերում են … Read more

Իսրայելը լիակատար աջակցություն է հայտնում ԱՄՆ-ի վճռական որոշմանը Վենեսուելայի հարցում․ Նեթանյահու

Իսրայելի կառավարությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԱՄՆ-ի վճռական որոշմանը և Վենեսուելայի վերաբերյալ վճռական գործողություններին․ ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։  «Խոսքն աշխարհի մեկ այլ տարածաշրջանում ազատության և արդարության վերականգնման մասին է»,-հավելել է Իսրայելի վարչապետը։ Ըստ նրա՝ Լատինական Ամերիկայում ականատես ենք լինում պատմական տեղաշարժի՝ երկրները «վերադառնում են ամերիկյան առանցքին և վերականգնում կապերն Իսրայելի հետ»։  Շաբաթ … Read more