Վենեսուելայի Գերագույն դատարանը փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին նշանակել է երկրի ժամանակավոր նախագահ

Վենեսուելայի Գերագույն դատարանի Սահմանադրական պալատը որոշում է կայացրել, ըստ որի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը ժամանակավորապես պետք է ստանձնի Վենեսուելայի նախագահի պարտականությունները՝ Նիկոլաս Մադուրոյի բացակայության պայմաններում, հայտնում է Reuters-ը։ Հիշեցնենք՝ Մադուրոն գերեվարվել էր ԱՄՆ զինված ուժերի իրականացրած գործողության ընթացքում։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ռոդրիգեսը կստանձնի «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երկրի վարչական շարունակականությունն ու ազգի … Read more

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են մարդատար ավտոմեքենաների համար

Ժամը 14։00-ի դրությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են մարդատար ավտոմեքենաների համար․ ABC Media-ին հայտնեց Ճանապարհային դեպարտամենտի մամուլի քարտուղարը։ Միայն Նորավան-Լծեն-Տաթև, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքն են փակ կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար բաց են։

Ակնկալում ենք լիակատար հարգանք Դանիայի տարածքային ամբողջականության նկատմամբ․ ԱՄՆ-ում Դանիայի դեսպան

Ակնկալում ենք լիակատար հարգանք Դանիայի Թագավորության տարածքային ամբողջականության նկատմամբ․ այսպես է ԱՄՆ-ում Դանիայի դեսպան Յեսպեր Մյոլլեր Սյորենսեն արձագանքել Սպիտակ տան աշխատակազմի պաշտոնյաներից մեկի կնոջ գրառմանը, որտեղ Գրենլանդիան պատկերված էր ամերիկյան դրոշի գույներով։ «Բարեկամական հիշեցում ԱՄՆ-ի և Դանիայի Թագավորության մասին. մենք մտերիմ դաշնակիցներ ենք և պետք է շարունակենք համատեղ աշխատել որպես այդպիսին․ Միացյալ Նահանգների անվտանգությունը նաև Գրենլանդիայի … Read more

Թրամփը գործի է դրել Մոնրոյի դոկտրինը` Ամերիկյան մայրցամաքը համարվում է ԱՄՆ-ի բացառիկ ազդեցության գոտի. Վլադիմիր Մարտիրոսյան

«Գլոբալ առումով այսքանից հետո չեմ նախանձում միջազգային իրավունքի մասնագետներին: Հատկապես, երբ նրանք աշխարհի տարբեր համալսարաններում տարբեր աուդիտորիաներում մասնագիտության ուժով ստիպված լինեն դասախոսել վերջնականապես այլեւս գոյություն չունեցող այդ դիսցիպլինը: Ձերդ մեծություն քաղաքականություն:Աշխարհում այլեւս ոչ մեկին ոչ մի հիմնավորում, սկզբունքին հետեւել պետք չէ սեփական շահերն առաջ տանելու համար: Այդպես է պետք շահերին եւ վերջ: Առաջ գոնե հիմնավորում … Read more

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտի մեջ

Հունվարի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 151 կմ հատվածում Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Մարտին Ջ․-ն իր վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենայով, ճանապարհի մերկասառույցի պատճառով, կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները ու պարեկները նախ … Read more

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հայտարարությամբ է հանդես եկել — MediaNews

Վաշինգտոնի վարչակազմն անցումային ժամանակահատվածում ստանձնում է Վենեսուելայի կառավարումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ֆլորիդա նահանգի իր Մար ա Լագո կալվածքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք կկառավարենք այս երկիրը խմբով, մինչև չկարողանանք իրականացնել իշխանության համապատասխան, անվտանգ և ողջամիտ փոխանցում»,- ասել է նա՝ չմանրամասնելով, թե որ ուժերը կամ անհատները կընդգրկվեն իր նշած վերահսկողական խմբում։ … Read more

Ամենամեծ ցինիզմն էլ այն է, որ հունվարի 2-ին ՀԷՑ-ի որևէ մասնաճյուղում վթար չլինելը հպարտությամբ ներկայացնում են որպես մեծ ձեռքբերում. Հարություն Մնացականյան

Մարքեթոլոգ, գործարար, գյուղնախարարի նախկին խորհրդական Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը Դեկտեմբերի վերջին ռեպորտաժ էին պատրաստում, որտեղ հարց էին տալիս քաղաքական գործիչներին, ակտիվ քաղաքացիներին, թե ի՞նչ կուզեին 2026 թվին Ձմեռ պապն իր հետ տաներ մեր երկրից։ Իմ պատասխանը և ամենամեծ ցանկությունն այն էր, որ առհասարակ կորչեն մեր երկրից երկակի ստանդարտները։ Հունվարի մեկից առ այսօր, իշխանական ներկայացուցիչների կողմից … Read more

ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կանցկացնի Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունների վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը կքննարկի Վենեսուելային առնչվող ԱՄՆ-ի գործողությունները: ԱՄՆ-ն երեկ հարվածներ էր հասցրել Վենեսուելային, նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը դուրս են բերվել երկրից և Նյու Յորքում են, որտեղ նրանց մեղադրանք է ներկայացվել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ սա «վտանգավոր նախադեպ» է ստեղծում: Կոլումբիան, որին աջակցում են Ռուսաստանն ու Չինաստանը, … Read more

Երևանում «գոլդ» համարանիշերով «Համմեր»-ի վարորդը մեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը և կրակել

Դեկտեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ Երևանի բնակիչ 43-ամյա Գոռ Հ.-ն Hummer մակնիշի ավտոմեքենայով Երևանի շենքերից մեկի բակում կայանում է Hummer-ը, ապա ավտոմեքենայի հետևի նստատեղից վերցնում է ատրճանակ և ինքնաձիգ … Read more

Հայտնի է՝ երբ կփոխանցվեն կենսաթոշակները

Կենսաթոշակները քաղաքացիներին կփոխանցվեն առաջիկա աշխատանքային օրը` հունվարի 5-ին։ Այս մասին ABC Media-ին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։ Նրա փոխանցմամբ՝ թոշակների ուշացումը պայմանավորված էր ոչ աշխատանքային օրերով։