![]()
Վաշինգտոնի վարչակազմն անցումային ժամանակահատվածում ստանձնում է Վենեսուելայի կառավարումը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ֆլորիդա նահանգի իր Մար ա Լագո կալվածքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք կկառավարենք այս երկիրը խմբով, մինչև չկարողանանք իրականացնել իշխանության համապատասխան, անվտանգ և ողջամիտ փոխանցում»,- ասել է նա՝ չմանրամասնելով, թե որ ուժերը կամ անհատները կընդգրկվեն իր նշած վերահսկողական խմբում։
Թրամփը նաև պնդել է, որ Վենեսուելայի փոխնախագահը համաձայնել է համագործակցել ԱՄՆ-ի հետ:
Հիշեցնենք՝ Վենեսուելայի Գերագույն դատարանը որոշել է, որ Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի օրոք զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը, պետք է դառնա երկրի նախագահի պաշտոնակատար։
Հիշեցնենք նաև՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որին ԱՄՆ-ի զինվորականները Թրամփի հրամանով հունվարի 3-ին գերեվարել են, ենթադրաբար, տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըավելի վաղ TruthSocial սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Iwo Jima նավի վրա գերի վերցված Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի լուսանկարը։
Մինչ այդ էլ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և դուրս բերվել երկրից: Թրամփը նաև հայտարարել էր, որ ուղիղ եթերում հետևել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողությանը։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ