![]()
Դեկտեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ Երևանի բնակիչ 43-ամյա Գոռ Հ.-ն Hummer մակնիշի ավտոմեքենայով Երևանի շենքերից մեկի բակում կայանում է Hummer-ը, ապա ավտոմեքենայի հետևի նստատեղից վերցնում է ատրճանակ և ինքնաձիգ ու սկսում անկանոն կրակոցներ արձակել դեպի օդ։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, քրեական ոստիկանները պարզել են «Hummer»-ի համարանիշերը, որը «70 GH 777» է, իսկ Գոռ Հ.-ն հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական, կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է դրսևորել՝ կրակոցներ արձակելով օդ։
Բարեբախտաբար, կրակոցների հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել. «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Գոռ Հ.-ին, ինչպես նաև ավտոմեքենան ու հանցագործության գործիքներ ատրճանակն ու ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ