Դատավորների ընտրության և նշանակման մարտահրավերները Հայաստանում․ ICLaw-ի զեկույցը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը (ICLaw) ներկայացրել է զեկույց դատավորների և փաստաբանների անկախության հարցերով Միավորված Ազգերի Կազմակերպության հատուկ զեկուցող Մարգարետ Սաթերթուեյթին: Վերջինս հրավիրել էր անդամ պետություններին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին, փաստաբանական պալատներին ու դատական խորհուրդներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանը ներկայացնել դիտարկումներ իրենց երկրում դատավորների նշանակման սկզբունքների վերաբերյալ:Զեկույցում տեղ են գտել Կազմակերպության դիտարկումները … Read more

Թրամփը Զելենսկիի հետ հանդիպումից հետո հայտարարել է՝ «պատերազմը պետք է ավարտվի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դավոսում այսօր «լավ» հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: «Այս պատերազմը պետք է ավարտվի», – AFP-ի փոխանցմամբ ասել է նախագահ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ ուղերձ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով ավելի ուշ Մոսկվայում կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին: Փակ դռների հետևում … Read more

Գրենլանդիայի հարցը ՌԴ-ին բացարձակապես չի հետաքրքրում․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Գրենլանդիայի պատկանելիության հարցը Ռուսաստանին չի վերաբերում․ գրում է Reuters գործակալությունը։ ՌԴ նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգներն ու Դանիան պետք է լուծեն այդ հարցը։ Նշվում է, որ առաջին անգամ հրապարակավ անդրադառնալով խնդրին՝ Պուտինն ազդանշան տվեց, որ ՌԴ-ն չի առարկի Գրենլանդիայի նկատմամբ հսկողություն սահմանելու Թրամփի փորձերին։ «Գրենլանդիայում տեղի ունեցողը … Read more

Շուրջ 900 հետազոտողի եկամտահարկը կիսով չափ նվազել է. Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է R&D ոլորտի արդյունքները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գիտահետազոտական աշխատանքների (R&D) խթանմանն ուղղված պետական քաղաքականության շոշափելի արդյունքներին։ Նախարարը նշել է, որ արդեն իսկ 67 կազմակերպությունների շուրջ 80 ծրագրեր որակվել են որպես R&D աշխատանքներ, ինչի շնորհիվ ոլորտում ներգրավված շուրջ 900 հետազոտողի համար եկամտային հարկը 20%-ի փոխարեն սահմանվել է 10% դրույքաչափ։ «Շուրջ 900 … Read more

Նարեկ Սամսոնյանին հիվանդանոցից բանտ են տեղափոխել

«Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավար Նարեկ Սամսոնյանին հիվանդանոցից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, այս մասին հայտարարել է Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Նարեկ Սամսոնյանին այսօր էին կալանավայրից տեղափոխել հիվանդանոց: Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում ասաց. «Բժշկական կենտրոնում արյան հետազոտություն վերցրին և հետ տարան: Մեզ տված պարզաբանմամբ՝ հետազոտության արդյունքները ներկայացնելուց հետո վաղը դիտարկվելու է նորից բուժկենտրոն վերադարձնելու հարցը: Մենք … Read more

Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և ևս 15 երկիր օժանդակում են Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերականգնմանը

Region monitor. Երևանը Ուկրաինային է փոխանցել 10 շարժական ինվերտորային գեներատորներ։ Դրանք նախատեսված են առաջնագծին մոտ գտնվող բնակավայրերի մանկապարտեզների, դպրոցների և բժշկական հաստատությունների համար։ Ինվերտորային գեներատորները հատկապես կարևոր են հոսանքի տատանումների պայմաններում զգայուն տեխնիկայի և բժշկական սարքավորումների անխափան աշխատանքն ապահովելու համար։ 🔹Ադրբեջանը ևս էներգետիկ սարքավորումներ է մատակարարել Ուկրաինային։ Մարդասիրական օգնության վերջին խմբաքանակը ներառում է 11 գեներատոր, 5 … Read more

Փաշինյանի «խաղաղության օրակարգը» և իրական խաղաղության պատրանքը. Սամվել Ասլիկյան

Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունների ամենաշատ օգտագործվող բառերից մեկը «խաղաղությունն» է։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոսույթում այն ներկայացվում է որպես այլընտրանք չունեցող ուղի՝ պատերազմների դարաշրջանը փակելու, տարածաշրջանում կայունություն հաստատելու և Հայաստանի ապագան ապահովելու համար։ Սակայն հարցը, որը հասարակության ներսում ավելի ու ավելի հաճախ է հնչում, սա է․ «իսկապե՞ս այս խաղաղության օրակարգը կարող է բերել իրական, կայուն և … Read more

Ալիևը՝ Թրամփին․ «Զանգեզուրի միջանցքը, այդ թվում՝ TRIPP նախագիծը, կարևոր են»

«Զանգեզուրի միջանցքը», այդ թվում՝ TRIPP նախագիծը կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանային փոխկապակցվածության տեսանկյունից»,- այսօր Դավոսում, ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն Ալիևը նաև նշել է.-«Տարածաշրջանում խաղաղությունն արդեն իսկ հաստատվել է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի միջև տնտեսական կապերի ձևավորումը դրա վկայությունն է»։ Ալիևը Թրամփին հիշեցրել է … Read more

«Զանգեզուրի միջանցքը», այդ թվում՝ TRIPP-ը, կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կապերի առումով. Ալիևը՝ Թրամփին

Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերին․ հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը», այդ թվում՝ TRIPP-ը, կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կապերի առումով։ Նշելով, որ տարածաշրջանում արդեն իսկ խաղաղություն է հաստատվել, Ալիևն ընդգծել է, որ դա արտացոլվում է … Read more

Դանիացիները բոյկոտում են ամերիկյան արտադրանքը

Դանիացիները բոյկոտում են ամերիկյան ապրանքները՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան բռնակցելու հայտարարությունների․ գրում է Euronews-ը։ Դանիացի գնորդները մասնավորապես օգտագործում են երկու բջջային հավելված՝ ամերիկյան արտադրանքը նույնականացնելու և տեղական այլընտրանքներ առաջարկելու համար։Գրենլանդիայի շուրջ վերջին զարգացումների ֆոնին հավելվածները մեծ ժողովրդականություն են ձեռք բերել։ Դրանցից մեկն այս պահին Դանիայում App Store-ից ամենաշատ ներբեռնված հավելվածն է․ ներբեռնումների … Read more