Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգը նույնպես հարցեր է առաջացնում. Լավրով

Sputnik Armenia. Եվրամիությունը չի համագործակցում ԵԱՏՄ-ի հետ, այլ փորձում է հնարավորինս վնասել միությանը, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ արտգործնախարարը հիշեցնում է, որ հայ ժողովուրդը և ղեկավարությունը պետք է ընտրություն կատարեն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, քանի որ անհնար է ընդունել ԵՄ չափանիշները՝ մնալով ԵԱՏՄ անդամ։ «Դա անհնար … Read more

«Ազատություն քաղբանտարկյալ Արամ Քոչարյանին». Վաղարշապատում շենքերի պատերին փակցվել են «Հայրենիք» կուսակցության անդամի նկարները

Հունվար 20,2026 14:40 «Ազգային ճակատ». Վաղարշապատի տարբեր հատվածներում շենքերի պատերին փակցվել են «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, քաղբանտարկյալ Արամ Քոչարյանի նկարները։ Հիշեցնենք, որ Արամ Քոչարյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 29-ի գիշերը, իսկ դեկտեմբերի 30-ին մեկ ամսով կալանավորվեց։ Դրանից ժամեր անց էլ նույն գործի շրջանակում երկու ամսով կալանավորվել էր «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ … Read more

Վարդան Ղուկասյանի փեսայի, որդու և ևս 2 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը և արդարադատության իրականացմանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը չորս անձի մասով: Քրեական վարույթը … Read more

Լավրով․ «Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և’ ԵԱՏՄ, և’ ԵՄ անդամ»

«Ցանկացած մարդ, որ ծանոթ է Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության գործունեության սկզբունքներին, տեղյակ է, որ հնարավոր չէ անցնել ԵՄ չափանիշներին՝ մնալով ԵԱՏՄ անդամ», – այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները։ «Այս հարցը ես բազմիցս քննարկել եմ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ … Read more

ԱՄՆ դրոշը՝ Գրենլանդիայի վրա․ Թրամփը նոր նկար է հրապարակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է նկար, որտեղ նա Գրենլանդիայում ԱՄՆ դրոշն է բարձրացնում․ գրում է Euronews-ը։ Նկարին կից գրառման մեջ Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ զրույցում համաձայնել է Գրենլանդիայի թեմայով «Դավոսում տարբեր կողմերի հանդիպմանը»։ Միևնույն ժամանակ, եվրոպացի առաջնորդները հինգշաբթի Բրյուսելում արտահերթ հանդիպում կանցկացնեն, որտեղ կքննարկեն իրենց հետագա … Read more

ԱԺ պատգամավորները տեսակցել են Աշոտ Մինասյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Լևոն Քոչարյանի և Պետրոս Մեղրյանի հետ տեսակցեցինք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Միանասյանին․ հայտնել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանելյանը։ «Հրամանատարն ամուր է, վճռական, հավատում է արդարության վերականգնմանը։ Եվ իսկապես, արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Օրվա բռնապետական ռեժիմը կալանավորել է մի մարդու, որից Արցախում փախչում էր չեչեն … Read more

«Քննչականի ու դատախազության անգործության հետեւանքով է, որ չեն կանխել նման կայքերը, որոնք այսօր էլի աճում են ու էլի նույն մարդիկ են». Տուժած քաղաքացի

 Կիբերհանցագործությունների արդյունքում իրականացվող խարդախություններից տուժած քաղաքացիներն այսօր հերթական բողոքի ցույցն էին անում Քննչական կոմիտեի առջեւ։ Նրանք պահանջում են, որ պատկան իրավասու մարմինները պատշաճ քննություն իրականացնեն, հայտնաբերեն զեղծարարներին, պատժեն նրանց՝ հետագա զեղծարարությունները կանխելու համար եւ իրենց կորցրած գումարները վերադարձնեն։ Տուժած քաղաքացիները դեռ անցած տարվա վերջին հանդիպել էին ՔԿ պաշտոնյայի հետ, խոստում ստացել, որ իրենց հարցով կզբաղվեն, … Read more

Հայհոյելու համար Տավրոս Սափեյանի նկատմամբ վարույթ է հարուցվել

Հունվար 20,2026 14:22 Armlur. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի նկատմամբ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի բակում հնչեցրած հայհոյանքների հետևանքով։ «Երկրորդ դրվագի առնչությամբ Հանձնաժողովն արձանագրել է, որ Տ. Սափեյանի կողմից գործածվել է հայհոյախոսություն։ Հանձնաժողովը գտել է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից, անգամ ոչ ի պաշտոնե հանդես գալիս և լարված իրավիճակում, հայհոյանքի … Read more

Ալիկ, մյուս գրպանիցդ ՌԴ անձնագիրդ էլ հանի ու ցույց տուր․ երկքաղաքացի ես․ Օհանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Օհանյանն իր էջում գրառում է արել՝ անրադառնալով Տաշիր Սամոյի կուսակցության հիմնադրի ՌԴ քաղաքացիությանը։ Ալիկ, քեզ ասում են նաև ՌԴ քաղաքացի ես, դու ՀՀ անձնագիրդ ես ցույց տալիս։ Մյուս գրպանիցդ ՌԴ անձնագիրդ էլ ցույց տուր, քանի ուրիշ տեղից դուրս չի եկել։ Մսուր մանկապարտեզ է սրանց մոտ իսկական։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Տաշիր … Read more

Մոլդովան դուրս կգա ԱՊՀ կազմից. Միխայ Պոպշոյ

Հունվար 20,2026 14:15 «Ազատություն». Մոլդովան մոտ ապագայում դուրս կգա ԱՊՀ կազմից, այսօր հայտարարել է այդ երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյը։ «ԱՊՀ շրջանակներում կնքված որոշ համաձայնագրեր, որոնք չեն հակասում եվրոպական երկրներում մեր մոտեցումներին և որոշակի օգուտ են տալիս Մոլդովային, չեն չեղարկվի։ Իրավաբանորեն, սակայն, Մոլդովայի Հանրապետությունը շատ կարճ ժամանակահատվածում պաշտոնապես կդադարի ԱՊՀ անդամ լինել», – նշել … Read more