Սամվել Կարապետյանի ուժի վարչապետի թեկնածուն որոշված է՝ ով է լինելու

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի վարչապետի թեկնածուն որոշված է, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Թեկնածուի անունը, սակայն, Կարապետյանը չհայտնեց՝ միայն նշելով, որ թեկնածուն վաղուց որոշված էր և նրան հանրությանը կներկայացնեն փետրվարի 12-ին՝ կուսակցության համագումարին։

Առաջարկվում է ավելացնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թվակազմը

Նախաձեռնությամբ առաջարկվում է ավելացնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թվակազմը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Զեկուցողի խոսքով ներկայումս Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի 8 … Read more

«Արևմտյան Ադրբեջանի» մասին Բաքվի խոսույթն օգտակար չէ խաղաղության գործընթացի համար․ Սարգիս Խանդանյան

«Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի կիրառումն օգտակար չէ խաղաղության գործընթացի համար, անընդհատ այս մեսիջը տալիս ենք Ադրբեջանին, ասում, որ որ սա չի նպաստում այն պրոցեսներին, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև․ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա նշել է, որ որոշ առումով այդ խոսույթը մեղմվել … Read more

Գեղեցկության սրահներ, հացի փռեր, փոքր կրպակներ ձեր հարկերը լինելու են զրո տոկոս. ներկայացվեց Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը

-Անկախությունից հետո մեր բնակչությունը կես միլիոնով քչացել է, շարունակում է անկում ապրել: Մենք առաջարկում ենք 5 քայլ, որը անելու ենք, ու որը փոխելու է մեր հայրենիքի կյանքը: Քայլերը մշակված են տարիների աշխատանքի արդյունքում,- այսօր փորձագետների ու քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը: -Շրջելով … Read more

Լավրով․ «Եվրոպացիները պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի»

«Եվրոպացիները լրջորեն պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի», – այսօր Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Երբ կարդում ենք եվրոպացի քաղաքական գործիչների՝ Կայա Կալասի, Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, Մերցի, Սթարմերի, Մակրոնի, Ռյուտեի հայտարարությունները, ապա պարզ է դառնում, որ նրանք լրջորեն պատրաստվում են պատերազմել Ռուսաստանի Դաշնության դեմ և չեն էլ թաքցնում դա», … Read more

Ինչպես WhatsApp հաշիվը պաշտպանել «գողացվելուց». խորհուրդ է տալիս ՆԳՆ կիբեռոստիկանությունը 

Վերջին օրերին ՀՀ-ում կրկին նկատվում է WhatsApp հավելվածի հաշիվների զանգվածային «գողություն», որի դեպքում հանցագործներին անհրաժեշտ չէ, որ դուք սեղմեք որևէ հղման կամ նրանց փոխանցեք SMS հաղորդագրության միջոցով ստացած կոդը։ Տեխնիկական «լեզվով» ասված՝ հանցագործները կարողանում են թիրախավորել բջջային ցանցերի SS7 պրոտոկոլը (շատ պարզ՝ բջջային օպերատորների միջև գործող «փոստային ծառայությունը») և որսալ միջազգային բջջային ընկերությունից ուղարկված SMS … Read more

ԱՄՆ-ը չի հիմնադրվել որպես կայսրություն և չի՛ կարող դառնալ կայսրություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական կարգախոսը՝ «Ամերիկան՝ նախևառաջ», ենթադրում էր, որ նրա ընտրության դեպքում Միացյալ Նահանգները աստիճանաբար դադարելու է հանդես գալ համաշխարհային հրշեջի դերում՝ վերաձևելով իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները և ԱՄՆ պաշտպանական, ֆինանսական, մարդկային միջոցները, քաղաքական, աշխարհաքաղաքական ազդեցությունը ուղղելու է բացառապես դեպի ամերիկյան շահերը, այլ ոչ թե սպասարկելու է համաշխարհային քաղաքականությանը կամ առանձին պետությունների շահերը։ … Read more

Թուրքիայի ՊՆ․ «Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին»

«Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին՝ «Մեկ ազգ երկու պետություն» կարգախոսի ներքո», – այսօր հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը՝ 1990 թվականի հունվարի 20-ին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների նվիրված հատուկ ուղերձում։ «Մենք կիսում ենք մեր ադրբեջանցի եղբայրների ցավը։ Երբեք չենք մոռանա [1990 թվականի իրադարձությունները] և որևէ մեկին չենք թողնի, որ մոռանա», – հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը։ … Read more

Տրանսատլանտյան լարվածությունը եռում է․ Թրամփը սպառնում է Գրենլանդիային, իսկ ԵՄ-ը ցնցված է․ ամփոփում

Բոլորի հայացքները ուղղված են դեպի Դավոս, որտեղ այսօր գլխավոր բեմում ելույթ կունենա ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Սա այն դեպքում՝ երբ առևտրային պատերազմի շուրջ Տրանսատլանտյան լարվածությունը եռում է, և եվրոպական արդյունաբերությունը դժգոհում է Գրենլանդիան հանձնելու «անհեթեթ պահանջներից»: Միևնույն ժամանակ՝ նախագահ Թրամփը Գրենլանդիան միացնելու իր սպառնալիքը կապել է այս տարվա Նոբելյան խաղաղության մրցանակը չհաղթելու … Read more

AFP. «Դամասկոսի և սիրիացի քրդերի բանակցությունները տապալվել են»

«Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի և սիրիացի քրդերի ռազմական առաջնորդ Մազլում Աբդիի միջև երեկ Դամասկոսում կայացած բանակցությունները ավարտվել են լիակատար տապալմամբ», – հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով սիրիացի քրդերին մոտ կանգնած աղբյուրները։ Սիրիայի կենտրոնական կառավարությունն ու երկրի հյուսիսում բնակվող քրդերի ներկայացուցիչները բանակցում էին կիրակի օրը կնքված վերաինտեգրման համաձայնագրի իրագործման ուղիների շուրջ։ Այդ պայմանագրի համաձայն սիրիացի քրդերի … Read more