Ծանր ժամանակները ստիպում են մեզ ավելի խմբվել, զգալ կողքինի արմունկը, շունչը, ներկայությունը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Ծանր ժամանակները ստիպում են մեզ ավելի խմբվել, զգալ կողքինի արմունկը, շունչը, ներկայությունը։ Համոզվել, որ մենակ չենք։ Ներկա-բացակա անել մահաբեր 2020-ից հետո եւ ցայսօր.. Մարդիկ առավել, քան երբեւէ ունեն հուսադրող խոսքի կարիք։ Ոչ թե սինթետիկ լավատեսության։ Կեղծ լավատեսությունը շռայլություն է, որ մենք` հայերս, մեզ թույլ տալ չենք կարող։ Մեզ օդ … Read more

«Նույնիսկ Բաքվում, այնպիսի պայմաններում, երբ շատերը կհանձնվեին, դու շարունակում ես պայքարել։ Դա քո տեսակի բացառիկությունն է՝ չկոտրվող, արժանապատիվ, պայքարող». Մեսրոպ Առաքելյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Ռուբեն, արդեն երրորդ Նոր տարին է, որ չենք կարողանում խոսել։ Խոսել անցած տարվա, արած-չարածների, նոր տարվա նպատակների ու անելիքների մասին։ Վստահ ենք՝ շարունակում ես ապրել հզոր ու բարեկեցիկ հայրենիքի երազանքով, որն իրականություն դարձնելու համար երբեք ոչինչ չես խնայել ու չես խնայում նաև այսօր։ Նույնիսկ Բաքվում, այնպիսի պայմաններում, … Read more

«Փառք ու պատիվ Հայրենիքն ամեն ինչից վեր դասող և դրա համար առավելագույնն արած Նժդեհին ու մեր հայրենիքի բոլոր նվիրյալներին». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկի` Գարեգին Նժդեհի 140-ամյակն է: Մարդ, ում կյանքն ու գործունեությունը հիմնված էր հայի տեսակի պաշտպանության, ազգային արժանապատվությունը բարձր պահելու և պայքարի ջահը մշտապես վառ պահելուն: Մարդ, ում համար հողն անսակարկելի արժեք էր, իսկ հայրենիքը` պաշտամունքի գաղափար: Փառք ու … Read more

2026–ից քաղաքացին կարող է անվճար շտապօգնություն կանչել տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ

Տարեկան 8 կանչից ավելիի դեպքում շտապօգնության համար քաղաքացին կվճարի 10.000– 15.000 դրամ` կախված համայնքից։ Առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթով քաղաքացին կարող է տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ շտապօգնության կանչ գրանցել և ստանալ անվճար բուժօգնություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանը։ Ինչպես հայտնի է, 2026 թ. հունվարի 1–ից ՀՀ … Read more

Իսրայելի զինուժը Ամանորի գիշերը կրակ է բացել և սպանել մի պաղեստինցու, երկուսը վիրավոր են

Իսրայելի զինուժը հաստատել է, որ Ամանորի գիշերը կրակ է բացել և սպանել մի պաղեստինցու, երկուսը վիրավոր են։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանք քարեր էին նետել իսրայելական զինուժին ուղղությամբ։ Պաղեստինի իշխանությունները պնդում են, որ իսրայելական զինուժը արգելափակել էր Արևմտյան ափին գտնվող մի քանի մայրուղիներ, որտեղ և տեղի է ունեցել միջադեպը։ Մինչ այդ Թել Ավիվը երկու ամսով կասեցրել … Read more

Տիրադավները և նրանց տերերը մոռացվելու են, ջնջվելու են մեր պատմությունից, ինչպես շատ դեպքերում է եղել

Ավանդաբար Ամանորին այցելում են հարազատներին։ Այդպես էլ վարվեցի՝ չխախտելով այս մի քանի տարին ձեւավորած ավանդույթս։ Տարին սկսում եմ անազատության վայրերում մեր քաղբանտարկյալներին այցով. գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Երեկ շատերին տեսել էի, այսօր վաղ առավոտյան արդեն «Իզմիրլյան» ԲԿ, Միքայել Սրբազանին, այնուհետ ԱԱԾ՝ Բագրատ Սրբազանին տեսակցելու ժամանակն էր։ Ցավոք, տեսակցությունների վրա եղած արգելքի պատճառով (սա … Read more

Երգիչ Սևակ Ամրոյանը կրկին հայր է դարձել. լուսանկար — MediaNews

Երգիչ Սևակ Ամրոյանը կրկին հայր է դարձել: Նա «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում արել՝ տեղեկացնելով այդ մասին: «Նոր տարվա հրաշքը մեր ընտանիքում 30.12.2025 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- գրել է նա: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Ամանորի գիշերը ռուսական բանակը հարձակվել է Ուկրաինայի վրա ավելի քան 200 ԱԹՍ-ով

Ամանորի գիշերը ռուսական բանակը հարձակվել է Ուկրաինայի վրա ավելի քան 200 անօդաչու թռչող սարքերով, ըստ նախագահ Զելենսկու, թիրախում են եղել էներգետիկ օբյեկտները։ Կիևն էլ հայտարարել է, թե հարվածներ է հասցրել Ռուսաստանի «կարևոր օբյեկտներին», այդ թվում՝ Կրասնոդարում գտնվող Իլսկի նավթավերամշակման գործարանին ու Թաթարստանի Ալմետևսկայայի նավթավերամշակման գործարանին։ Մինչ այդ՝ տարեմուտի ուղերձում, Ռուսաստանի նախագահը հիմնականում խոսել է Ուկրաինայի … Read more

Պայթյուն Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում. մոտ 40 մարդ զոհվել է, 100-ը՝ վիրավորվել

Մոտ 40 մարդ զոհվել է և 100-ը՝ վիրավորվել Կրանս-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ մարդաշատ բարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, Reuters-ին հայտնել են տեղական իշխանությունները։ Հրդեհ է բռնկվել նաև Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի «Le Constellation» բարում։ Պայթյունի պատճառը դեռևս պարզ չէ, սակայն իշխանությունները հայտարարել են, որ այն, ըստ ամենայնի, դժբախտ պատահականություն է եղել։ Մի մոռացեք … Read more

Վեհափառ Հայրապետը վերադարձի դուռը բաց է պահում․ Գենադի Մնացականյան

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձի հասցեատերը Երկիր մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր հայ մարդն է։ Կարևոր է, որպեսզի այն ոչ թե մեխանիկորեն ընթերցել կամ ունկնդրել, այլ խորհել այնտեղ բարձրաձայնված լրջագույն մարտահրավերների և հորդորների մասին, որոնցից ես միայն մեկին եմ ուզում անդրադառնալ։   Իր ուղերձում Վեհափառ Հայրապետը նշեց, որ․ «Տարեմուտը հրավեր է դադարեցնելու եղբայրադավության քայլերը»։ … Read more