ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը
Ծանր ժամանակները ստիպում են մեզ ավելի խմբվել, զգալ կողքինի արմունկը, շունչը, ներկայությունը։
Համոզվել, որ մենակ չենք։
Ներկա-բացակա անել մահաբեր 2020-ից հետո եւ ցայսօր..
Մարդիկ առավել, քան երբեւէ ունեն հուսադրող խոսքի կարիք։
Ոչ թե սինթետիկ լավատեսության։
Կեղծ լավատեսությունը շռայլություն է, որ մենք` հայերս, մեզ թույլ տալ չենք կարող։
Մեզ օդ ու ջրի պես պետք է անհուն հոռետեսությունից եւ նռռացող ցավից ծնված ապրելու իմաստ, պարտավորություն, քաջության։
«Շնորհավորում եմ» բառը մինչ այսօր դժվար է արտաբերվում։
Լեզուդ, կարծես, չի պտտվում ասել այն։
Կարծես բերանային խոռոչդ դարձել է Եռաբլուրի հերթական գերեզմանախորշ կամ Երեւանի ու Բաքվի բանտերի բանտախուց։
Ցավն ավելի ուժեղ է, քան տասնամյակներով ձեւավորված բարեվարքային ռեֆլեքսը…
Եվ այսքանով հանդերձ մեզ ներսից քայքայող եւ խելառացնող ցավին պետք է հակադրել այդ ցավից ծնվող ուժը՝ ապրելու, մարդ մնալու, պայքարելու եւ հաղթելու «злость»-ը։
Հիշում ենք, բայց ապրում ենք, որ պահանջենք։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: