Թբիլիսիում տասնյակ նեոնացիստներ են ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է Թբիլիսիում գործող նեոնացիստական կազմակերպության 17 անդամների։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թբիլիսիի ոստիկանության քաղաքային վարչության ղեկավար Վաժա Սիրաձեն։ Նրա խոսքով՝ ձերբակալվածներից 10-ն անչափահասներ են։ «Նախաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները իրենք իրենց որպես նեոնացիստներ էին ներկայացնում և առաջնորդվում էին ֆաշիստական գաղափարախոսությամբ։ Նրանք դաժանորեն ծեծի էին ենթարկում այն անձանց, … Read more

Դրական է գնահատվել շենքային պայմանների բարելավումը. Մանասյանն այցելել է կանանց գումարտակ

Հունվարի 16-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության N զորամասի կանանց գումարտակ։ Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների և զորամասի շտաբի պետ, զորամասի հրամանատարի տեղակալ Արմինե Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել զորամասի տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, ծառայության կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև ծանոթացել կին զինծառայողների իրավունքների ապահովման ընթացիկ վիճակին։ Կին զինծառայողների իրավունքների … Read more

Մեկնարկեց Էջմիածնի նախկին քաղաքապետին ու նրա ընտանիքին վերագրվող կոռուպցիոն գործով դատը

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկեց Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին ու նրա ընտանիքին վերագրվող կոռուպցիոն գործով առաջին դատական նիստը: 37-ամյա նախկին քաղաքապետից բացի՝ մեղադրյալի աթոռին են նրա ամուսինն ու սկեսրայրը: Բոլորն էլ ազատության մեջ են: Դիանա Գասպարյանը թեև խոստացել էր, որ տոներից հետո հանգամանալից կանդրադառնա քրեական գործին, այսօր հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել: Ասաց՝ մամուլի ասուլիս կկազմակերպի և … Read more

Ալիևի գխավոր երազանքն իրականացել է․ Ադրբեջանի ուղևորները և բեռնատարները չեն տեսնի «հայի երես»․ Զուրաբյան

Հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են «ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակային համաձայնություն», որով Հայաստանի նիկոլփաշինյանական դիվանագիտությունը  իրականացրել է մեր երկրի ինքնիշխանության «նշաձողի իջեցման» հերթական անփառունակ քայլը․ գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ «Համաձայն փաստաթղթի, Ադրբեջանը Նախիջևանին կապող հաղորդակցության երթուղիների կառուցման և շահագործման համար Հայաստանի տարածքում ստեղծվում է հատուկ «ծածկույթ», որի տարածքի բացառիկ կառավարումը, … Read more

«Մեր ընտանիքներով ապրում ենք մեկ մարդու ձեռքին խաղալիք դարձած երկրում»․ Էլինար Վարդանյան

«Մի օր որոշում է, որ գնում ենք ԵՄ, մեկ այլ օր կորոշի, որ ԵՄ-ն ամենաճիշտ լուծումն է, չեմ բացառում, որ մեկ օր էլ կորոշի, որ գնում ենք Հարավաֆրիկյան հանրապետություն»,- Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսպես պատկերավոր ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ։ «Մենք մեր ընտանիքներով … Read more

Նարեկ Սամսոնյանը առողջական լուրջ խնդիր ունի, որը հացադուլի հետևանքների հետ զուգորդված՝ ռիսկեր է պարունակում. Ռուբեն Մելիքյան

Հունվար 16,2026 14:57 «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի մոտ առկա է առողջական լուրջ խնդիր, որը հացադուլի հետևանքների հետ զուգորդված՝ լուրջ ռիսկեր է պարունակում։ Քիչ առաջ տեսակցեցի Նարեկին, հիմա էլ պատրաստվում եմ խոսել բանտային բժշկական ծառայության ներկայացուցիչների հետ։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը … Read more

ՀՀ–ում կան ուսուցիչներ, որ պատգամավորից շատ են ստանում․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է լրագրողների հարցերին, խոսել ԱԺ–ում այսօր լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի, Թուրքիայի արտգործնախարարի հայտարարության և այլ հարցերի մասին։ Ճեպազրույցի կարևոր հատվածները ներկայացնում ենք կետերով․Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտգործնախարարին և բոլոր այն տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են ՀՀ հանրության մեծամասնության խաղաղության գնալու, առևտուր անելու, TRIPP-ի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին։ Հայաստանը … Read more

Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն բանտ — MediaNews

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ բեկանվել է նախկինում կայացված որոշումը, որով գործարար ու միլիարդատեր Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Վերջինս չի ներկայացել հունվարի 16-ի դատական նիստին: Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կրկին կիրառվել է կալանքը երկու ամիս ժամկետով։ Ընդամենը օրեր առաջ՝ 2025 թվականի դեկտեմբերի 30-ին, Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային … Read more

Դեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքները

Լեգենդար իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը «խոր ափսոսանքով» հերքել է նախկին աշխատակցուհիների նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու վերաբերյալ մեղադրանքները․ գրում է Euronews-ը։ «Ես հերքում եմ, որ որևէ կնոջ նկատմամբ բռնություն եմ գործադրել, հարկադրել կամ անհարգալից վերաբերմունք եմ դրսևորել։ Այս մեղադրանքները բացարձակապես կեղծ են և մեծ տխրություն են պատճառում ինձ», – Instagram-ի իր էջում գրել է երգիչը։ Իգլեսիասը … Read more

Սամվել Կարապետյան ԱԱԾ մեկուսարան կտեղափոխվի. դատարանը բեկանել է որոշումը, որով տնային կալանք էր կիրառվել

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, հայտնել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի խոսնակը։ Սամվել Կարապետյանը կտեղափոխվի ԱԱԾ մեկուսարան։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը … Read more