Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստում անդրադարձել են նաև խոշոր հարկ վճարողների ու կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրերի արդյունքներին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուրադ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։ ՊԵԿ նախագահը կարևորելով անդրանիկ նիստի անցկացումն՝ ընդգծել է, որ այն հնարավորություն է տալիս հենց տարեսկզբից նախանշել 2026 թվականի ուղենիշերը և առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև գործադրել բոլոր ջանքերը՝ նախանշված ծրագրերն ու նախագծերը լիարժեք իրագործելու համար։ Հարկային … Read more

«Միջանցքի թեման փակված է, մեր տարածքում էլ Զանգեզուր անվամբ միավոր գոյություն չունի, չգիտենք՝ «Զանգեզուրի միջանցքը» ի՞նչ է»․ Ռուբեն Ռուբինյան

«Միջանցքի թեման փակված է, չկա միջանցքի թեմա, մեր տարածքում էլ Զանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի։ Չգիտենք՝ էդ Զանգեզուրն ինչ է, «Զանգեզուրի միջանցքը» ինչ է, մեր տարածքում ԹՐԻՓՓ նախագիծն է գործելու»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նշեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ իրենք «ԹՐԻՓՓ» են անվանում այդ ծրագիրը․ … Read more

Զայըտ մրցանակը Փաշինեանին և Ալիեւին պիտի յանձնվի Փետրուարին, Մարդկային Եղբայրութեան համաշխարհային օրուան առիթով

Vatican News. Երկուշաբթի` 19 Յունուար 2026-ին Մարդկային Եղբայրութեան Զայըտ մրցանակը յայտարարեց 2026-ի դափնեկիրները. Պատմական խաղաղութեան համաձայնագիրը Հայաստանի Հանրապետութեան և Ազրպէյճանի Հանրապետութեան միջեւ, ինչպէս նաև աֆղան աղջիկներու կրթութեան ջատագով Զարքա Եաֆթալի, որոնք համապատասխանաբար Կովկասէն և Աֆղանիստանէն առաջին յաղթողներն են։ Մրցանակի շնորհման պատճառները Այս առիթով հրատարակուած մրցանակի տուչութեան պատճառները բացատրող հաղորդագրութեան մէջ կը կարդանք. «Պատմական որոշում մը, … Read more

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Մակար Կիրակոսյանի, Սևակ Համբարձումյանի, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար հեռացան խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի այսօր: Դատարանի այս հայտարարությունից հետո նիստերի դահլիճից արձագանքեցին՝ «Աստված ձեր հետ»: Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել … Read more

315.000 դոլար՝ մի կրիպտո դրամապանակից մյուսը․ ինչպես է բրիտանացի զույգը կորցրել խնայողությունները

Յոթ տարի շարունակ Մեծ Բրիտանիայի բնակիչներ Հելենը և նրա ամուսինը գնել ու կուտակել են Cardano անունով կրիպտոարժույթներ․ գրում է BBC-ն։ Նրանց դուր էր գալիս թվային ակտիվում ներդրում կատարելու գաղափարը, որն ուներ կտրուկ աճի ներուժ՝ ի տարբերություն ավելի ավանդական եղանակներով խնայվող միջոցների: Նրանք գիտեին, որ դա ավելի ռիսկային է, բայց զգույշ էին իրենց «թվային բանալիներն» անվտանգ … Read more

«Դադարեցնել Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ աննախադեպ ճնշումների արշավը». Հայ Առաքելական Եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության կոմիտեի առաջին նիստը Բրատիսլավայում

Հայ Առաքելական Եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության կոմիտեի առաջին նիստը Բրատիսլավայում Հունվարի 16-ին՝ ուրբաթ օրը, Բրատիսլավայում տեղի ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության կոմիտեի նիստը։ Նիստը վարում էին Կոմիտեի նախագահության  երեք հիմնական անձինք՝ Կոմիտեի նախագահ, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և Վիեննայի Ակումբի – PANAP-ի նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանը (անձամբ ներկա էր)։  Լոնդոնից` միջազգային մեծ ճանաչում … Read more

Ճապոնիայի վարչապետը որոշել է լուծարել խորհրդարանի ստորին պալատը

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ հունվարի 23-ին որոշել է լուծարել խորհրդարանի ստորին պալատը․ գրում է Japan Today-ը։ «Որպես վարչապետ՝ որոշել եմ հունվարի 23-ին լուծարել Ներկայացուցիչների պալատը», – հայտարարել է նա։ Այս որոշման պատճառները քննարկելով՝ Տակաիչին նշել է, որ Կառավարության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման որոշումը «կախված է ժողովրդից»։ «Ես կցանկանայի, որ ժողովուրդն ինքը որոշի՝ … Read more

Վաղը Դավոսում կայանալու է ռուս-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը

Վաղը շվեյցարական Դավոսում կայանալու է ռուս-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը։ Արևմտյան մամուլի տեղեկություններով՝ Կրեմլի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը վաղը Դավոսում ընթացող միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպելու է Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին։ Axios-ի լրագրող Բարակ Ռավիդի տեղեկություններով՝ կողմերը քննարկելու են Ուկրաինայում պատերազմի դադարեցման ամերիկյան ծրագիրը։

ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել — MediaNews

ՀՀ վարչապետի որոշումներով Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ: Կամո Ցուցուլյանն ազատվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Վերաքննիչ դատարանը չի կարող Դավիթ Համբարձումյանի անժամկետ կալանքը դարձնել ժամկետային, պետք է ազատ արձակի. պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Մակար Կիրակոսյանի, Սևակ Համբարձումյանի այսօր շարունակվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից եւ դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանը մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության Հրապարակ գնացող քաղաքացիներին զենքով … Read more