Ճապոնիայում արտահերթ ընտրություններ կկայանան

Ճապոնիայում արտահերթ ընտրություններ կկայանան։ Այս մասին այսօր հայտարարել է երկրի նորանշանակ վարչապետ Սանաի Տակաիչին՝ նշելով, որ խորհրդարանի լուծարման մասին որոշումը կհրապարակվի ուրբաթ՝ հունվարի 23-ին։ Ճապոնիայի վարչապետի խոսքով՝ արտահերթ ընտրություններն ամենայն հավանականությամբ կկայանան արդեն հաջորդ ամիս՝ փետրվարի 8-ին։ Ճապոնական կառավարության ղեկավարը նշել է՝ ինքը ցանկանում է նոր ընտրությունների միջոցով հստակեցնել ընտրողների վերաբերմունքը կառավարության տնտեսական բարեփոխումների ծրագրին։ … Read more

«Թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը․ ուզում ենք Թուրքիայի հետ ամբողջապես բաց սահմաններ ունենալ հենց վաղը»․ Ռուբեն Ռուբինյան

«Թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը։ Մեր կողմից Մարգարայի անցակետն է, թուրքական կողմից՝ Ալիջանի։ Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, թույլ տվեք, հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա, պատշաճ կերպով կտեղեկացնեմ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հարցին։ Ռուբինյանի խոսքով՝ դեռեւս 2022 թվականից թուրքական կողմի հետ կա … Read more

Ինչքան ժամանակ պահանջվի դրա համար, մենք դա անելու ենք. ԱԺ նախագահը՝ գերիների վերադարձի մասին

«Կարող եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, որոնք այնտեղ են, մենք իրենց հետ կապված աշխատանքներ ենք արել և անելու ենք անընդմեջ»: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով քննարկումներին, թե Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը ազատ չի արձակվելու: «Ինչքան ժամանակ պահանջվի դրա համար, մենք դա անելու ենք և Ադրբեջանի հետ փորձելու … Read more

Չնայած սահմանափակումներին միջոցառումը կայացավ. Սերգեյ Շահվերդյան

«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.«Հանրությունը քիչ պատկերացում ունի այն փորձությունների ու դժվարությունների մասին, որոնց միջով անցել են միջոցառման կազմակերպիչները։ Խնդիրը միայն ֆինանսական դժվարությունները չէին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի կատարումն արգելվեց։ Դրոշի և զինանշանի օգտագործումը արգելվեց։ Շատ բաներ, որոնք մեզ համար խորհրդանիշներ չեն, այլ մեր ինքնության և … Read more

Մենք Թուրքիայի հետ ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ hենց վաղը. Ռուբեն Ռուբինյան

«Մեր դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ մենք Թուրքիայի հետ ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ ենց վաղը և հաստատված դիվանագիտական հարաբերություններ հենց վաղը: Այնուամենայնիվ մենք ունենք հստակ պայմանավորվածություն 2022 թվականին ձեռք բերված երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար սահմանը բացելու վերաբերյալ և հույս ունենք, որ շուտափույթ կիրականացվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց … Read more

«Անկեղծ եղեք, միջազգային կառույցների համար ցանկանում եք «պտիչկա» ստանալ․ ԱՄՆ պետդեպը դիտողություն է արել»․ Ագնեսա Խամոյանը՝ Գեւորգ Քոչարյանին

«Մենք բացասական եզրակացություններով անձինք ենք ունեցել, որոնց իշխող մեծամասնությունը կողմ է քվեարկել։ Մենք ԲԴԽ-ի անդամ ենք ունեցել, որի կենսագրությունից պարզ էր դառնում, որ 10 տարեկանից դպրոց է ավարտել, կեղծ ամուսնություն է ունեցել, իշխող մեծամասնությունը Արմեն Դանիելյան է ընտրել․․․նկատի ունեմ, որ այդ եզրակացությունները լայն հանրության համար հրապարակային չեն, բայց մեզ համար բաց են եւ ԱԺ-ում որոշակի … Read more

Ռիելթորները կորակավորվեն, վաճառվող կամ վարձակալությամբ տրվող անշարժ գույքը կստուգվի. ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար

«Կադաստրի կոմիտեին 2025թ. համար հատկացված է եղել շուրջ 4 մլրդ դրամ, որը օգտագործվել է ընթացիկ, կապիտալ ծախսերի եւ թվայնացման օրակարգը սպասարկելու համար: 2025թ. մատուցված ծառայությունների արդյունքում հավաքագրվել է շուրջ 8 մլրդ 650 մլն դրամ: 2025թ. ցուցանիշները մոտ են 2024թ ցուցանիշներին եւ գերազանցում են նախորդ տարիներին հավաքագրված միջոցները, նաեւ 2024թ ցուցանիշներից պակաս են 140 մլն դրամի … Read more

«Այս ամենը ցույց է տալիս, որ Ալիեւի պնդումները, որ իրենք ստացան ամեն ինչ, լիովին համապատասխանում են իրականությանը. իրենք ստանում են անխոչընդոտ կապ»

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ -Պարոն Ղուկասյան, հրապարակվեց «ԹՐԻՓՓ» ծրագրի վերաբերյալ հայ-ամերիկյան համատեղ հայտարարությունը։ Մասնավորապես, հայտարարության մեջ նշվում է, որ նախատեսվում է «Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածություն հաստատել՝ կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ եւ ստեղծելով Տրանս-Կասպյան առեւտրային երթուղու կենսական օղակ»։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, Հայաստանի համար … Read more

Մենք չգիտենք՝  «Զանգեզուրն» ինչ է, «միջանցքն» ինչ է, ՀՀ տարածքով միայն TRIPP-ն է անցնելու․ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ կետերով

ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով բանակցող Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում խոսել  է հայ–թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների և TRIPP-ի ճանապարհի մասին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․ Թուրքիան վերականգնում է Ալիջանի անցակետը, այլ բան չասեմ, ժամանակը կգա՝ կասենք: Հայաստան-Թուրքիա գործընթացում իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է սպասել ինչ-որ բան լինի, հետո հայտարարել, … Read more

Եթե անգամ Եկեղեցին Արցախի մասին չխոսի, ապա քարերը պիտի աղաղակեն

Անբեկանելի ճշմարտություն է, որ ազգային Եկեղեցին պետության մաս է կազմում և նրա կատարած քայլերը պետք է համահունչ լինեն քաղաքական իշխանության վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը։ Այդ դեպքում Եկեղեցին թիրախ է դառնում քաղաքական ընդդիմության համար, սակայն հեշտությամբ կարողանում է պաշտպանվել, որովհետև գտնվում է պետության հովանու ներքո։ Ընդդիմությանը հաստատ չէր հաջողվի ծնկի բերել որոշ թուլամորթ հոգևորականների … Read more