Կոմիտասի ստեղծագործությունների հրապարակումը QR կոդերով, անգլերեն մեկնաբանություններով եւ ծանոթագրություններով հնարավորություն կտա առավելագույնս հանրահռչակելու Կոմիտասին. Լուսինե Սահակյան
«Կողբ» հիմնադրամը մի կողմից, Կոմիտաս թանգարան-ինստիտուտը՝ մյուս կողմից, կարեւորելով Հայաստանում ազգային, գիտամշակութային եւ կոմիտասագիտական ժառանգության պահպանումը, հանրայնացումը եւ նորահայտ նյութերի հրապարակմանը զարկ տալը՝ ստորագրել են հուշագիր, ըստ որի Կոմիտաս թանգարան-ինստիտուտը ձեռնամուխ է լինում հրատարակել Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները եւ երաժշտագետ, կոմիտասագետ Ռոբերտ Աթայանի անտիպ, արխիվային նյութերի շարունակությունը» ,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանը: … Read more