Մի ողջ ժողովրդի բռնի տեղահանման, խոշտանգումների ենթարկելու և հայրենի բնօրրանից վտարելու գործողությունները չեն կարող անպատիժ մնալ

Այսօր՝ հունիսի 26-ը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է որպես Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր։ «Այն կարևոր ազդակ է բարձրաձայնելու Արցախում Ադրբեջանի կողմից թե՛ ֆիզիկական, և թե՛ հոգեբանական խոշտանգումների ենթարկված քաղաքացիական անձանց, ռազմագերիների, կալանավորների և մի ողջ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը։ Մենք հիշեցնում ենք, որ խոշտանգումը դաժանություն է՝ ուղղակի և աներկմիտ։ Այն ի բնե … Read more

Ահազանգ․ ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցումն Ադրբեջանում կարող է մեծացնել հայ գերիների հանդեպ հոգեբանական ու ֆիզիկական խոշտանգումների վտանգը

Ադրբեջանը կդադարեցնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության գործունեությունը Ադրբեջանում, որի մասին դեռևս հունիսի 17-ին հայտարարել էր «Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողով»-ը (State Commission on Prisoners of War, Hostages and Missing Persons): ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունից ահազանգում են, որ գրասենյակի փակումը կարող է լրջորեն սահմանափակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության պայմանների վերահսկումը, խաթարել … Read more