Շուրջօրյա մասնագիտացված խնամքի հաստատություններում պահվող անձանց իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ հաստատության գործունեության կարևոր ուղղություններից է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել «Շուրջօրյա մասնագիտացված խնամքի հաստատություններում պահվող անձանց իրավունքների իրացման հնարավոր մեխանիզմները» թեմայով քննարկում: ➡️ Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների, հոգեբուժական կազմակերպությունների, շուրջօրյա մասնագիտացված խնամքի հաստատությունների, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ➡️ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային … Read more

«Շատ կարևոր է, որ բաց աչքերով անդրադառնանք առկա խնդիրներին». Մանասյանը՝ Խոշտանգումների կանխարգելման խորհրդի նիստում

Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի հերթական ընդլայնված նիստը։Հանդիպմանը մասնակցել են իրավասու պետական մարմինների և ՄԻՊ առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելումը ՄԻՊ հաստատության առաջնային ուղղություններից է. … Read more

Քննարկվել են «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվող որոշ գործընթացների լավարկման առավել արդյունավետ ուղիները

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ կայացել է հերթական աշխատանքային քննարկումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել են ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման կողմից 2025 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացված մշտադիտարկումների ընթացքում արձանագրված խնդիրները։ Քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է ներքին քննարկումների արդյունքում արդեն իսկ լուծումներ ստացած … Read more