Քննարկվել են «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվող որոշ գործընթացների լավարկման առավել արդյունավետ ուղիները

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ կայացել է հերթական աշխատանքային քննարկումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել են ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման կողմից 2025 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացված մշտադիտարկումների ընթացքում արձանագրված խնդիրները։ Քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է ներքին քննարկումների արդյունքում արդեն իսկ լուծումներ ստացած … Read more

Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է քրեակատարողական ծшռայողներին

Դիտում ՝ 26 561 Պաշտոնեական պարտականությունների և հանձնարարականների կատարման ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար մի խումբ քրեակատարողական ծառայողներ Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի կողմից պարգևատրվել են կրծքանշաններով, պատվոգրերով, ինչպես նաև խրախուսանքի այլ տեսակներով։ Միջոցառման ընթացքում Ծովինար Թադևոսյանը շնորհավորել է պարգևատրված ծառայողներին և նշել, որ նախաձեռնության նպատակն է ոչ միայն արժևորել ծառայողների արդյունավետ գործունեությունը, այլև ապահովել լրացուցիչ խթան … Read more

Զարուհի Փոստանջյանի հրատապ հարցումը` Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի վերաբերյալ

Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հարցումն ուղղված` ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿ ծառայության պետին, ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ պետին, ՀՀ Արդարադատության նախարարին, ՀՀ Առողջապահության նախարարին, ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։     Տիկին Ծովինար Թադևոսյան, Սույնով արձագանքում եմ իմ նախորդ՝ 2025 թվականի օգոստոս 1-ի, գրությանը, որը վերաբերում էր «Արմավիր» քրեակատարողական … Read more

Հրատապ պահանջ` մեղադրյալ Ստեփան Սամվելյանի անձի առողջական վիճակի և բժշկական օգնության վերաբերյալ

Տիկին Ծովինար Թադևոսյան, Սույնով դիմում եմ Ձեզ որպես Արմավիր քրեակատարողական հիմնարկում նախաքննական կալանքի տակ գտնվող Ստեփան Սամվելյանի պաշտպան։ 2025 թ․ հուլիսի 31-ին մասնակցել եմ իմ վստահորդի վերաբերյալ կատարվող քննչական գործողությանը՝ հարցաքննությանը։ Հարցաքննության ընթացքում անձամբ արձանագրել եմ իմ վստահորդի առողջական վիճակի տեսանելի վատթարացումը։ Նա ուներ խոսքի դժվարություն, հիշողության կորուստ, ինչպես նաև ընդհանուր թուլություն։ Չնայած նրան, որ … Read more

«Ներողություն խնդրեք Լիանա Հարությունյանից, որ շքախմբով և տեսախցիկներով՝ օրենքների պահանջների խախտմամբ ներխուժել եք հիվանդասենյակ և դրա վերաբերյալ տեսանյութ հրապարակել. փաստաբանը հանրային հաշվետվության պահանջագիր է ներկայացրել

Հանրային հաշվետվության պահանջագիր ՀՀ արդարադատության նախարար, միջազգային իրավունքի գիտակ ներկայացող Սրբուհի Գալյանին և ՀՀ քրեակատարողական ծառայության պետ, հոգեբան–կրիմինոլոգի որակավորում ունեցող` Ծովինար Թադևոսյանին Հարգելի տիկնայք, Իմ պաշտպանյալ Լիանա Հարությունյանը դարձել է տարատեսակ բռնաճնշումների թիրախ և զոհ, այդ թվում նաև Ձեր կողմից ստորադասության ղեկավարման գտնվող ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական ծառայությունում, Ձեր անմիջական մասնակցությամբ: 2025 թվականի հուլիսի 11-ին … Read more

Կարգապահական պատասխանատվություն՝ Միքայել սրբազանին օրհնված հաց տանելու համար

Փաստաբան Արա Զոհրաբյանի ՖԲ գրառումը. Մրցույթ ով կարող է ավելի շատ մերժել սրբությունը կամ քրեակատարողական ծառայության պետը բացարձակ չի պատկերացնում փաստաբանների պալատի եւ փաստաբանների փոխհարաբերությունների բնույթը Մի հետաքրքիր իրավիճակում եմ հայտնվել, որը կցանկանամ ներկայացնել իրավական և բարոյական կողմերից: ԻՐԱՎԱԿԱՆ ԿՈՂՄԸ՝ Հանդիսանում եմ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանը: Բազմաթիվ անգամ տեսակցել եմ Սրբազանին Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում (ժողովրդական … Read more

Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է ազատազրկված անձանց պահման պայմանները

Դիտում ՝ 21 575 Հուլիսի 17-ին Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն Արդարադատության նախարարությունում հանդես է եկել «Քրեակատարողական համակարգի առանձնահատկությունները և զարգացման տեսլականը» բանախոսությամբ «Իրավունքի ամառային դպրոց 2025» ծրագրի շրջանակներում։ Ծովինար Թադևոսյանն ուսանողներին ներկայացրել է Քրեակատարողական ծառայության կառուցվածքը, հիմնական խնդիրները և գործառույթները, խոսել դատապարտյալների անվտանգային գոտիների տեսակների, պատժի կրման առանձնահատկությունների մասին։ Ծառայության պետը ներկայացրել է նաև ազատազրկված … Read more

Ծովինար Թադևոսյանը «Իրավունքի ամառային դպրոց 2025»-ին ուսանողներին ներկայացրել է Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրները և գործառույթները

Հուլիս 17,2025 20:50 Հուլիսի 17-ին Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն Արդարադատության նախարարությունում հանդես է եկել «Քրեակատարողական համակարգի առանձնահատկությունները և զարգացման տեսլականը» բանախոսությամբ «Իրավունքի ամառային դպրոց 2025» ծրագրի շրջանակներում։ Ծովինար Թադևոսյանն ուսանողներին ներկայացրել է Քրեակատարողական ծառայության կառուցվածքը, հիմնական խնդիրները և գործառույթները, խոսել դատապարտյալների անվտանգային գոտիների տեսակների, պատժի կրման առանձնահատկությունների մասին։ Ծառայության պետը ներկայացրել է նաև ազատազրկված … Read more

ՔՊ-ի ներսում գոհ չեն Ծովինար Թադևոսյանից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի հունվարի 8-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ նշանակված Ծովինար Թադեւոսյանի շուրջ քաղաքական իշխանության կուլիսներում ներքին դժգոհություն կա։ Բանն այն է, որ չնայած նրա ջանքերին՝ ՔՊ-ում կարծիք է հնչել, որ բանտերի ներսում իրավիճակը վերահսկելու համար քրեական աշխարհին «տիրապետող», երկար տարիների փորձ ունեցող անձ է հարկավոր, եւ որ նախարար Սրբուհի Գալյանի … Read more

Քննարկվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից արձանագրված խնդիրները

Հունիսի 30-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների հանդիպումը՝ 2025 թվականի ապրիլին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրները քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման … Read more