Գայանե Ջումանովան որոնվում է որպես անհետ կորած

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1986թ. ծնված Գայանե Ջումանովան։ Նա հունվարի 3-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում:

Նախկին ՔՊ-ականը կքննի Էջմիածնի նախկին ՔՊ-ական քաղաքապետի գործը ·

Հակակոռուպցիոն կոմիտեն տարվա վերջին հայտարարեց, որ ավարտել է Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը եւ Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:  Հաղորդագրության մեջ նկարագրված է, թե ինչում են մեղադրվում Դիանա Գասպարյանը, նրա ամուսինը, ամուսնու հայրն ու մայրը: Վաղարշապատ համայնքի … Read more

Սամվել Կարապետյանի Նոր տարին՝ տանը, սրբազաններինը՝ ԱԱԾ խցում և հիվանդանոցում

Ինչո՞ւ Նոր տարվա նախաշեմին անսպասելիորեն ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց ավելի քան կես տարի բանտարկված «Մեր ձևով» շարժման առաջնորդ, միլիարդատեր Սամվել Կարապետյանը։ Նախկին ՔՊ-ական, դատավոր Սարգիս Պետրոսյանը միլիարդատիրոջ համար տնային կալանք սահմանեց, ինչպես նաև 4 միլիարդ դրամի, այսինքն՝ ավելի քան 10 միլիոն դոլարի գրավ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ ինչպես Սամվել Կարապետյանի կալանավորումն էր քաղաքական, այնպես … Read more

Արտառոց դեպք՝ Արարատում, ամուսինը uուր, կտրnղ-ծակnղ առարկայով վնաuվածքներ է պատճառել hղի կնnջը․ Լուսանկար

Հունվարի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են … Read more

Երբ շատերը կհանձնվեին, դու շարունակում ես պայքարել․ Մեսրոպ Առաքելյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

Ռուբե՛ն, արդեն երրորդ Նոր տարին է, որ չենք կարողանում խոսել․ Facebook-ի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ «Խոսել անցած տարվա, արած-չարածների, նոր տարվա նպատակների ու անելիքների մասին։ Վստահ ենք՝ շարունակում ես ապրել հզոր ու բարեկեցիկ հայրենիքի երազանքով, որն իրականություն դարձնելու համար երբեք ոչինչ չես խնայել ու չես խնայում նաև այսօր։ Նույնիսկ … Read more

Քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրը մաhացել է, մարմինի վրա հայտնաբերվել է կրակnցի 3 հետք

Այսօր՝ հունվարի 2-ին, Երևանում՝ «Երևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ժամը 13:00-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի հայրը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին, Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 44 շենքի բակում 2 անհայտ անձանց կողմից ատրճանակներից արձակված կրակոցներից ստացած հրազենային վանսվածքներով։ Ըստ … Read more

Դատարանները ճանաչում են ՀԷՑ աշխատակիցների ազատումները ապօրինի, բայց չեն վերականգնում նրանց աշխատանքում

Հայաստանի «արդար» դատարանները Ռոմանոս Պետրոսյանի` ՀԷՑ ՓԲ ընկերության աշխատակիցների, ազատման հրամաններն անվավեր են ճանաչում, բայց աշխատակիցներին չեն վերականգնում իրենց պաշտոններում, գրված է «Հանրային հսկող» ֆեյսբուքյան էջում։ «Այս ընթացքում ՀԷՑ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 40 բողոք՝ նախկին աշխատակիցների կողմից, որոնք պահանջում են վերականգնել իրենց աշխատանքը և անվավեր ճանաչել ազատման մասին հրամանները։ Գործերը մակագրվել են տարբեր … Read more

Տիրադավները և նրանց տերերը մոռացվելու են, ջնջվելու են մեր պատմությունից, ինչպես շատ դեպքերում է եղել

Ավանդաբար Ամանորին այցելում են հարազատներին։ Այդպես էլ վարվեցի՝ չխախտելով այս մի քանի տարին ձեւավորած ավանդույթս։ Տարին սկսում եմ անազատության վայրերում մեր քաղբանտարկյալներին այցով. գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Երեկ շատերին տեսել էի, այսօր վաղ առավոտյան արդեն «Իզմիրլյան» ԲԿ, Միքայել Սրբազանին, այնուհետ ԱԱԾ՝ Բագրատ Սրբազանին տեսակցելու ժամանակն էր։ Ցավոք, տեսակցությունների վրա եղած արգելքի պատճառով (սա … Read more

Այն, ինչ տեղի է ունենում, պարզապես իրավական գործընթաց չէ. Ռոբերտ Ամստերդամ ·

AMSTERDAM & PARTNERS LLP-ն ողջունում է Սամվել Կարապետյանին տնային կալանքի փոխադրելու որոշումը. զգուշացնում է, որ Հայաստանում կրոնական ազատության դեմ ոտնձգությունները շարունակվում են։ Լոնդոն, 31 դեկտեմբեր, 2025թ. – Amsterdam & Partners ՍՊԸ-ն, հանդես գալով որպես հայ գործարար, բարերար և Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ Սամվել Կարապետյանի միջազգային պաշտպան, ողջունում է պարոն Կարապետյանի բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելու … Read more