Հակակոռուպցիոն կոմիտեն տարվա վերջին հայտարարեց, որ ավարտել է Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը եւ Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հաղորդագրության մեջ նկարագրված է, թե ինչում են մեղադրվում Դիանա Գասպարյանը, նրա ամուսինը, ամուսնու հայրն ու մայրը: Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացում) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնական լիազորությունները գերազանցելը):
Նրան օժանդակելու և փողերի լվացման համար մեղադրանքներ են ներկայացվել նաև համայնքապետի հետ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ ամուսնուն և վերջինիս հորը: Նախկին համայնքապետի ամուսնուն մեղադրանք է ներկայացվել նաև առանձնապես խոշոր չափերի գույքը չհայտարարագրելու համար (4 դրվագ):
Դատախազն էլ իր հերթին հաստատել էր մեղադրական եզրակացությունը՝ այն ուղարկել դատարանը։
Քրեական գործը մակագրվել է Հակակոոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին, որը Ռոբերտ Քոչարյանիի գործով դատավորն է։
Նշենք, որ դատավոր Սարգիս Պետրոսյանը նախկին Քպ-ական է, այսինքն՝ նա եւ Դիանա Գասպարյանը ժամանակին եղել են կուսակիցներ, արդյոք սա չի՞ խանգարի դատարանին անաչառ քննություն անցկացնելու համար։