Արդարությունը, ինչպեսև Սուրբ Ծննդյան լույսը, անկասելի է․ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան

Մինչ Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը, մենք խորհրդածում ենք այս ժամանակաշրջանի վեհ խորհրդի շուրջ՝ մի պահ, երբ լույսը ցրում է խավարը՝ բերելով հույսի, խաղաղության և վերածննդի ուղերձը․ Facebook-ի իր էջում գրել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Պատմության ընթացքում հայ ժողովուրդը դրսևորել է հոգևոր տոկունության բացառիկ օրինակ՝ ապացուցելով, որ … Read more

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է՝ խուսափեք կասկածելի դրամական փոխանցումներից

«ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում և փոխանցում։ Ձեռնպահ մնացե՛ք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը»,- նշված … Read more

Ապարանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվող տղամարդուն

Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 3-ին Կայք գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 41-ամյա մի տղամարդու։ Նա 2025 թվականի սեպտեմբերի 2-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր գողության փորձի, սպանության փորձի, պետական սահմանն ապօրինի հատելու, կողոպուտի փորձի, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ … Read more

Անհետ կորած Գայանե Ջումանովան հայտնաբերվել է

Հունվարի 4-ին հաղորդվել էր 1986 թ. ծնված Գայանե Ջումանովայի անհետ կորելու մասին: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Գայանե Ջումանովան հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Գայանե Ջումանովան որոնվում է որպես անհետ կորած

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1986թ. ծնված Գայանե Ջումանովան։ Նա հունվարի 3-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում:

Նախկին ՔՊ-ականը կքննի Էջմիածնի նախկին ՔՊ-ական քաղաքապետի գործը ·

Հակակոռուպցիոն կոմիտեն տարվա վերջին հայտարարեց, որ ավարտել է Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը եւ Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:  Հաղորդագրության մեջ նկարագրված է, թե ինչում են մեղադրվում Դիանա Գասպարյանը, նրա ամուսինը, ամուսնու հայրն ու մայրը: Վաղարշապատ համայնքի … Read more

Սամվել Կարապետյանի Նոր տարին՝ տանը, սրբազաններինը՝ ԱԱԾ խցում և հիվանդանոցում

Ինչո՞ւ Նոր տարվա նախաշեմին անսպասելիորեն ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց ավելի քան կես տարի բանտարկված «Մեր ձևով» շարժման առաջնորդ, միլիարդատեր Սամվել Կարապետյանը։ Նախկին ՔՊ-ական, դատավոր Սարգիս Պետրոսյանը միլիարդատիրոջ համար տնային կալանք սահմանեց, ինչպես նաև 4 միլիարդ դրամի, այսինքն՝ ավելի քան 10 միլիոն դոլարի գրավ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ ինչպես Սամվել Կարապետյանի կալանավորումն էր քաղաքական, այնպես … Read more

Արտառոց դեպք՝ Արարատում, ամուսինը uուր, կտրnղ-ծակnղ առարկայով վնաuվածքներ է պատճառել hղի կնnջը․ Լուսանկար

Հունվարի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են … Read more

Երբ շատերը կհանձնվեին, դու շարունակում ես պայքարել․ Մեսրոպ Առաքելյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

Ռուբե՛ն, արդեն երրորդ Նոր տարին է, որ չենք կարողանում խոսել․ Facebook-ի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ «Խոսել անցած տարվա, արած-չարածների, նոր տարվա նպատակների ու անելիքների մասին։ Վստահ ենք՝ շարունակում ես ապրել հզոր ու բարեկեցիկ հայրենիքի երազանքով, որն իրականություն դարձնելու համար երբեք ոչինչ չես խնայել ու չես խնայում նաև այսօր։ Նույնիսկ … Read more

Քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրը մաhացել է, մարմինի վրա հայտնաբերվել է կրակnցի 3 հետք

Այսօր՝ հունվարի 2-ին, Երևանում՝ «Երևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ժամը 13:00-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի հայրը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին, Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 44 շենքի բակում 2 անհայտ անձանց կողմից ատրճանակներից արձակված կրակոցներից ստացած հրազենային վանսվածքներով։ Ըստ … Read more