Խուզարկությամբ կալանավորված անձի մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված

Փետրվարի 9-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կարճատև տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձին: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն, բուսական զանգված՝ 5.52 գրամ քաշով: Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

24 մահ և ինքնասպանության փորձի աճ․ քրեակատարողական համակարգի մտահոգիչ վիճակագրությունը․ «Հետք»

2025 թվականին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը կրկնապատկվել են: Եթե մեկ տարի առաջ անազատության մեջ մահացել էր 12 մարդ, ապա 2025-ին՝ 24։ Քրեակատարողական ծառայության տվյալներով՝ 24 դեպքից 16-ը եղել է կենսաբանական մահ, իսկ 8-ը՝ ինքնասպանություն: 2024թ. արձանագրված 12 մահերը եղել են կենսաբանական, ինքնասպանության դեպք չի արձանագրվել․ գրում է «Հետք»-ը։ Մահվան ամենաշատ դեպքերն արձանագրվել են «Արմավիր» … Read more

Ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 11-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Մուրադյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք: Արմեն Մուրադյանը, … Read more

Ինչպե՞ս կարող է Սամվել Կարապետյանն առաջադրվել վարչապետի թեկնածու. մեկնաբանում են սահմանադրագետները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է.  այսօր հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Իսկ ինչպե՞ս կարող է երկքաղաքացի Սամվել Կարապետյանն առաջադրվել վարչապետի թեկնածու․ մեկնաբանում են սահմանադրագետները․ Սիրանուշ Սահակյան․«Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ նախատեսված է փոփոխությունների 3 ռեժիմ։ Նախ՝ գոյություն ունեն անփոփոխելի հոդվածներ, երկրորդը՝ կան գլուխներ և հոդվածներ, որոնք կարող են փոփոխվել բացառապես հանրաքվեի … Read more

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ազատվել է կալանքից – Live News

Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ. Դաբաղյան) որոշեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը:  Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով: … Read more

Մկրտիչ սրբազանը կգնա տուն․ խափանման միջոցը փոխվել է

Գնում ենք քրեակատարողական հիմնարկ, հաշվառումից դուրս գանք, որ Սրբազանը գնա տուն։ ABC Media-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Դատարանը փոխել է Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը։ Նրա նկատմամբ նշանակվել է տնային կալանք։ Հիշեցնենք, որ Մկրտիչ սրբազան կալանավորվել էր հոկտեմբերի 16-ին՝ ընտրական իրավունքին խոչընդոտելու՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին … Read more

Վաղարշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր

Տնտեսական բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու հանձնառությամբ՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց հայտնաբերելն ու պատասխանատվության ներկայացնելը: Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հերթական դեպքերն են բացահայտել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 46-ամյա բնակիչը բենզինային վառելիքի ապօրինի վաճառքով է զբաղվում: Համայնքային ոստիկաններն … Read more

Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, կալանավորվել է ·

Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, 1 ամսով կալանավորվել է: Այս մասին տեղեկատվությունը հայտնել են Քննչական կոմիտեից: Ավելի վաղ հայտնել էինք, որ տնային կալանքում գտնվող Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, … Read more

Սևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով

Սիգի ձվադրման սեզոնի հետ կապված՝ Սևանա լճում ամեն տարի արգելվում է սիգի որսը։ Նպատակը պարզ է՝ արդյունագործական մեծ պահանջարկ ունեցող ձկնատեսակի վերարտադրության ապահովումը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ սիգի որսի արգելքը անցած տարվա նոյեմբերի 20-ից մինչև այս տարվա փետրվարի 1-ն էր։ Նախորդ տարվա համեմատ խախտումների թիվը նվազել է, ինչը ոչ միայն հսկող մարմինների աշխատանքի, այլև քաղաքացիների … Read more

Դավիթ Համբարձումյանի եղբայրը կալանավորվեց – Live News

Մասիսի նախկին համայնքապետ, իմպիչմենտի նախաձեռնության շրջանակում վարչապետի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ կալանքի վերաբերյալ ՔԿ միջնորդությունը դատարանը բավարարել է մասամբ։ ՔԿ-ն միջնորդել էր նրա նկատմամբ կիրառել կալանք երկու ամսով, դատարանի որոշման խափանման միջոց է ընտրվել մեկամսյա կալանքը։ Այս մասին հայտնել են դատախազությունից։ Գոռ Համբարձումյանը ձերբակալվել է երեկ՝ Վերաքննիչ քրեական դատարանի մոտ՝ Դավիթ … Read more