Դա ընտրակաշառք չի՝ Կիմա տատին վերագրվո՞ղն է ընտրակաշառք – Live News

«Հիշո՞ւմ եք «տատիկները գործը»։ Կիմա տատին մինչև հիմա դատում են այն բանի համար, որ ցանկացել է ջուր ունենալ ու ըստ դատախազության՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ «ընդունել է» ջրագիծ քաշելու «խոստում»։ Դրա անունը դրել են «ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ», դիմակներով ձերբակալել են, 72 ժամ պահել են, հուգեբանական ճնշում են գործադրել,- հայտնում է Ռուբեն Մելիքյանը։ -Իսկ ի՞նչ անուն տանք գերագույն … Read more

Ամփոփվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 24-ին ամփոփվել են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները, հայտնում են դատախազությունից։ «Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Դավիթ Աղաջանյանը, Ներքին գործերի նախարարության, … Read more

Վերականգնվել է պետությանը պատճառված 10 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ անվտանգության ապահովման ծառայությամբ զբաղվող ընկերության աշխատակիցներն իրենց աշխատավարձի մի մասը ստացել են բանկային փոխանցման, իսկ մյուս մասը՝ կանխիկ եղանակով, հայտնում են ՔԿ-ից։ «Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 10 մլն 100 հզր ՀՀ դրամը վերականգնվել է»,-նշված է հաղորդագրության մեջ։

Պավել Դուրովի դեմ գործ է հարուցել «ահաբեկչությանն օժանդակելու» մեղադրանքով

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները քրեական գործ են հարուցել իր դեմ՝ «ահաբեկչությանը օգնելու» մեղադրանքով։ Նա իր Telegram ալիքում գրել է, որ իշխանությունները «ամեն օր նոր պատրվակներ են հորինում»՝ ռուսների համար հաղորդագրությունների հավելվածին մուտքը սահմանափակելու համար՝ իրավիճակն անվանելով «իր սեփական քաղաքացիներից վախեցող պետության տխուր տեսարան»։ Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի և «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հաղորդագրությունների, … Read more

Արտառոց դեպք՝ Երևանում․ «էրո, թայլանդ, վիպ և դուշ» տեսակի մերսումներ • EU

Փետրվարի 20-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում հայտնի մերսման սրահներից մեկում աշխատակիցները գումարի դիմաց հաճախորդների մերսումը ավարտելուց հետո ձեռնաշարժության միջոցով նրանց հասցնում են օրգազմի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված սրահ են մեկնել … Read more

Փաստաբան է ձերբակալվել. Լուսանկար

Փետրվարի 21-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձանց հետ… The post Փաստաբան է ձերբակալվել. Լուսանկար appeared first on EU – Armenia.

Փաստաբան է ձերբակալվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում • Tribune.am

Փետրվարի 21-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձանց հետ տեսակցության եկած փաստաբանին։ Խուզարկության արդյունքում փաստաբանի պայուսակից՝ փաստաթղթերի տակից, հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ, սպիտակ, թափանցիկ ներարկիչ՝ առանց հետնամասի, երկկողմանի հալեցված վիճակում։ Ներարկիչի մեջ առկա է եղել 8.44 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, փոշենման զանգված: Փաստաբանը ձերբակալվել է Քրեակատարողական … Read more

Դատարան է ուղարկվել Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական գործը • Tribune.am

Դատախազը 2026 թվականի փետրվարի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կնոջ՝ Ռ. Խ.-ի, Կ.Մ.-ի և Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատկանող գույքերի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ նախկին նախարարին պատկանող և ապօրինի ծագում … Read more

Կուժեղացվեն կիբեռանվտանգության ոլորտի կարողությունները. Արմեն Ղազարյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի և FBI-ի ներկայացուցիչներին

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 19-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Մարի Քուրթի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Թիգույը։ Արմեն Ղազարյանը բարձր գնահատելով ԱՄՆ գործընկերների շարունակական աջակցությունը՝ ընդգծել է, որ համատեղ ծրագրերը … Read more

34-ամյա երիտասարդը մեքենայում լիցքավորված ատրճանակ էր պահում. Ավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 20-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել 34-ամյա վարորդին և 25-ամյա ուղևորին: Բացատրական աշխատանքի արդյունքում 34-ամյա երիտասարդը մեքենայի խցիկից ոստիկաններին է ներկայացրել լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ: … Read more