Չփորձե՛ք սպառնալիքի լեզվով խոսել․ փաստաբանը՝ ԱԺ փոխնախագահին

Ռուբե՛ն Ռուբինյան, խորհուրդ եմ տալիս հետևել սեփական խորհրդին և չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ․ դիմելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արմինե Ֆանյանը։

«Նախ, նրան ճանաչողները գիտեն, որ նա վախեցողներից չէ: Բացի այդ, դա Տեր Օշինի գնահատականն է առ ձեզ (եթե իհարկե նա նման բան ասել է), ինչը լիովին տեղավորվում է խոսքի ազատության սահմանադրական իրավունքի շրջանակներում:

Եթե առարկություններ ունեք, փաստարկված ներկայացրեք, տեսնենք ո՞ր արածի համար պետք է հակառակ կարծիք ունենան մարդիկ ձեր մասին»:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե օրերս Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշինը իրեն ծանոթ մի երիտասարդ զույգի, որը պատրաստվում է պսակադրվել, ասել է. «կարևորը քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»:

Նշենք նաև, որ ԱԺ փոխխոսնակն այսօր՝ փետրվարի 23-ին, գանցել էր Սաղմոսավանք՝ հոգևորականից ճշտելու՝ նման բան ասել է, թե՞ ոչ։

Տեր Օշինը էլ չէր հերքել, որ պսակադրվել պատրաստվող երիտասարդին ասել է նման բան։

 

Leave a Comment