Զինծառայողի մահը հետաքննվում է․ կա ձերբակալված • Tribune.am

Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի կապակցությամբ սկսվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Նախաքննության ընթացքում ձերբակալվել է 1 անձ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։

Զինվորի մահվան դեպքից հետո մեկ անձ է ձերբակալվել

Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ «Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է»,- հայտնում են իրավապահ գերատեսչությունից։

«ԿԻԱ»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք

Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր թե ինչպես է «ԿԻԱ»-ի վարորդը մայրաքաղաքի Առնո Բաբաջանյան փողոցում մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումներով մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է խոստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Արթուր Սարգսյանի տնային կալանքը համակցվեց այլ միջոցներով – Live News

18 արդարների գործով դատական նիստում դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի ժամկետը երկարացվեց 3 ամսով։ Այն համակցվեց այլ միջոցներով՝ գրավով ու բացակայելու արգելքով։ Դատավորն այն համոզման է, որ այդ միջոցների շնորհիվ է հնարավոր եղել ապահովել մեղադրյալ Արթուր Սարգսյանի օրինական, պատշաճ վարքագիծը։ Դատավորը նշեց, որ պահպանվում են … Read more

Բուժաշխատողների ձայնը պետք է լսելի լինի․ ՄԻՊ – Live News

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատչելիության խնդրին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է բազմիցս՝ խնդրի կարգավորման համար առաջարկելով մշակել և իրացնել առողջապահության ոլորտում անհավասարությունը նվազեցնելու համալիր քաղաքականություն, որով կապահովվի առողջապահական ծառայությունների մատչելիությունն՝ անկախ սոցիալական վիճակից։ Այս տեսանկյունից կարևոր առաջընթաց է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը, որը առանցքային դերակատարություն ունի առողջության պահպանման իրավունքի երշխավորման տեսանկյունից: Այնուհանդերձ, առողջության … Read more

Սրբուհի Գալյանն այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել դատապարտյալների պահման պայմաններին, նոր վերանորոգված տեսակցության սենյակներին, գրադարանին, մարզասրահին, մանկական խաղասենյակին։ Նախարարը զրուցել է անազատության մեջ պահվող անձանց հետ, լսել նրանց առաջարկներն ու մտահոգությունները։ Այցի շրջանակում Սրբուհի Գալյանն այցելել է նաև քրեակատարողական հիմնարկում նոր բացված … Read more

Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց

«Սրբազան պայքարի» գործով անցնող Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց, նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանք՝ 3 ամիս ժամկետով։ Այսօր ավելի վաղ Վահագն Չախալյանի պաշտպանը՝ դիմելով դատավոր Կարեն Ֆարխոյանին, ասել էր․ «Չախալյանի կալանքի երկարացման դեպքում Դուք կայացնելու եք նրա ընտանիքի քայքայման մասին որոշում։ Նրա անչափահաս երեխաները միայն մոր հոգածության ներքո են, տունը՝ գրավի տակ։ Լավ, մարդկությունն ու … Read more

Հայտնաբերվել է մեթամֆետամինով 56 փաթեթ ․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրացի 29-ամյա մի տղամարդ «Տելեգրամ» հավելվածի միջոցով ապօրինի ձեռք բերում և իրացնում է թմրամիջոցներ։Քրեական ոստիկանները փետրվարի 20-ին իրացրին տեղեկությունը։ Ժամը 11․55-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից տարածքում նրանք ձերբակալեցին տղամարդուն և տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց սև ժապավենով 23 … Read more

Հայտնաբերե՞լ են ընտանիքից գումար գողացած և «ձյունանուշիկի» հետ մեկնած տղամարդուն

Հունվարի 30-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Արտակ Կ․-ի տանից կատարվել էր գողություն, իսկ կատարողը նրա 64-ամյա հայրն էր եղել։ Վերջինս գողացել էր բնակարանում պահած 42 մլն ՀՀ դրամ գումարը, տանից դուրս էր եկել անցած տարվա դեկտեմբերի 30-ին և այլևս չէր վերադարձել։ Հայրը թողել էր նամակ հետևյալ գրությամբ․ … Read more

Անահիտ Մանասյանը մասնակցել է «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկի համաժողովին

Փետրվարի 26-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկի համաժողովին։ շ Այն համախմբել էր պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Պաշտպանն իր խոսքում շեշտադրել է խոսքի ազատության հիմնարար նշանակությունը ժողովրդավարական հասարակությունում և դրա իրացման … Read more