Պարտադիր ապահովագրության դաշտ կբերվեն մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները

Հաշվի առնելով, որ վերջին շրջանում ճանապարհային երթևեկության մեջ ավելացել են մոպեդների, տրիցիկլների և քվադրիցիկլների քանակը, ՆԳՆ-ն առաջարկել է այս տեսակի տրանսպորտային միջոցները ևս բերել պարտադիր ապահովագրության դաշտ: Այս պահի դրությամբ էլեկտրոնային ռեգիստրում հաշվառված է ավելի քան 2500 երկանիվ մոպեդ, 30 եռանիվ մոպեդ, 120-ից ավելի  տրիցիկլ և քվադրիցիկլ: Այս մասին ԱԺ նիստում ասել է ՀՀ ներքին … Read more

Առաջիկայում Սամվել Կարապետյանի «գործից» լրացուցիչ տվյալներ կներկայացվեն․ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման աբսուրդը և վախերն տևում են շուրջ 9 ամիս․ գրում է փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Առաջիկայում կներկայացվեն «գործի» վերաբերյալ լրացուցիչ տվյալներ: Այս պահի դրությամբ՝ տնային կալանքի որոշման դեմ մեր կողմից դեռևս 2026 թվականի փետրվարի 8-ին ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը հրապարակվելու է 2026 թվականի մարտի 5-ին: Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի … Read more

ՀՈԳՎ ենթակա ստորաբաժանումների ծառայողները հետախուզվողների են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 2-ին Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 22-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով. խափանման միջոցը՝կալանք: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:***Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 2-ին Վանաձոր քաղաքի … Read more

Հայաստանն առաջին անգամ հայտնվել է «Լրագրողների անվտանգության պլատֆորմ»-ի հրապարակած զեկույցում՝ մեդիագործիչների ձերբակալության պատճառով

2025 թվականին մամուլի ազատությունը Եվրոպայում շարունակել է մնալ կայուն ճնշման տակ՝ պայմանավորված իրավական սպառնալիքներով, ֆիզիկական հարձակումներով և ահաբեկումներով, լրատվամիջոցների գրավման փորձերով և միջազգային ճնշումներով․նշվում է Եվրոպայի խորհրդի և դրա գործընկեր կազմակերպության՝ «Լրագրողների անվտանգության պլատֆորմ»-ի հրապարակած տարեկան զեկույցում, որը ներկայացվել է Եվրոպայի խորհրդի նորաստեղծ հարթակին՝ լրագրության և լրագրողների անվտանգության պաշտպանությանը նպաստելու համար։ 2025 թվականի վերջին Հայաստանն … Read more

Շուրջ 500.000 ԱՄՆ դոլարի ոսկյա ձողերը ներկել են արծաթագույն, որ նմանվեն ճամպրուկի կառուցատարրերին ու փորձել ներկրել Հայաստան

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության և էլեկտրոնային առևտրի օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունների համատեղ հսկողական աշխատանքների արդյունքում օրերս «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացահայտվել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք։ Օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ և ՌԴ քաղաքացի հանդիսացող անձը նախատեսում է ՌԴ-ից ՀՀ ներմուծել մեծ քանակությամբ ոսկի։ … Read more

Կարեն Ջալավյան` Քյոխը հայց է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ •

Արցախի Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասի նախկին հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխ) փետրվարի 26-ին քաղաքացիական հայց է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ: Հայցը վերաբերում է 2026-ի փետրվարի 5-ին Ֆեյսբուքում Ռոման Բաղդասարյանի գրառումներին, որտեղ նա պնդել էր, թե Ջալավյանը զինվորներից գողացել է սնունդ, նրանց պահել առանց ջրի, «Եղնիկներում» նվաստացրել և սովի մատնել զինվորներին, ատել է Հայաստանից եկած զինվորներին։ … Read more

2006-ին ՀՀ-ի անունից Սերժ Սարգսյանի կնքած պայմանագիրը անվավեր է ճանաչվել. կբռնագանձվի 78,8 մլն դրամ

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 2006 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ՓԲ ընկերության միջև կնքված, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 0.17 հա մակերեսով … Read more

Տրակտորներից գողությունը կանխվեց․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը

Փետրվարի լույս 26-ի գիշերը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ․ Նորագավիթում գործող սննդի կետերից մեկի հարակից տարածքում քաղաքացին նկատել էր կասկածելի վարքագծով դիմակավորված երկու անձի։ Ահազանգը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբ է մեկնել նշված վայր։Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դիմակավորված երեք տղամարդ, մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում կայանված տրակտորներից փորձել են … Read more

Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի հարցով բավարարել է դատախազության հերթական հայցը

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 2006 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ՓԲ ընկերության միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող՝ 0.17 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը: Նկատի ունենալով, որ … Read more

Եկեղեցու դեմ արշավի մաս է, ոչ մի հուշարձան չեն պատրաստվել օտարել․ Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ նախագծի մասին

ՔՊ-ական պատգամավորների նախագիծը՝ մշակութային կառույցները Կառավարությանը հանձնելու մասին, ապօրինի է համարել ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ ԱԺ ամբիոնից Գալստյանը խոսել է նախագծի մասին։ «Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի հեղինակած այս նախագծերի մասին խոսել եմ, և այդ ու հանդերձ նպատակահարմար եմ գտնում մեկ անգամ ևս անդրադառնալ, քանի որ նախագծերը օգտագործվում են հայ առաքելական եկեղեցին վարկաբեկելու, և բազմաթիվ … Read more