«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ն մեղադրվում է օրգանների ապօրինի իրացմանը օժանդակելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ն 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում օժանդակել է իր ազգական Գ․Ս․-ին՝ նրա օրգանը՝ երիկամը, 40-60 հզր ԱՄՆ դոլարի դիմաց ապօրինի իրացնելուն:  … Read more

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կախված դի. Shamshyan.com

Այսօր՝ մարտի 17-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:20-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի ծառայողները 1-ին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավիճակը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բավականին լարված է։ Նաև … Read more

Դատավորները նախ թող կարդան Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը եկեղեցու գործերին չմիջամտելու մասին, ապա լսեն Պոզներին

Կարգալույծ հոգևորականների հայցերը վարույթ ընդունած և հայցի ապահովման միջոցներ կիրառած դատավորներին առաջարկում եմ նախ՝ կարդալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները, այդ թվում՝ Թուրքիայի դատարանի որոշման վերաբերյալ, այնուհետև՝ լսել Պոզներին: Միգուցե սա կօգնի նրանց կանխել այն վատ զգացողությունները, որոնք կարող են առաջանալ հասուն տարիքում հայելուն նայելիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր … Read more

Ավտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

Մարտի 7-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչը հայտնել էր, որ գիշերը գողացել են նրա մեքենայի կողային հայելիները և թողել տելեգրամյան հասցեով գրություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Շուտով ստացվեց հավաստի տեղեկություն, որ շորթման նպատակով հափշտակությունը կատարել է Վազգեն Վեհափառի փողոցի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ։ … Read more

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 16-17-ը

Բացահայտվել է 167 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 59 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ խարդախության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ խուլիգանության, … Read more

Դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով

Հայաստանի Հանրապետության դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով, հայտնում են դատախազությունից։ «Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի մարտի 16-ից մինչև 2026 թվականի ապրիլի 3-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ն: Մրցույթն անցկացվելու է 2026 թվականի մայիսի 5-ից հետո՝ Գլխավոր դատախազության … Read more

Վազգեն Սաղաթելյանը ենթարկվում է քաղաքական բռնաճնշումների՝ իր ընդդիմադիր կեցվածքի համար

17 Մարտ, 2026 19:56 Քաղբանտարկյալ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանն արդեն ավելի քան 4 ամիս գտնվում է ապօրինի կալանքի տակ՝  «Արմավիր» ՔԿՀ-ում։ Այս մասին հայտարարություն է տարածել antifake.am-ը։ Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել է 2025թ. նոյեմբերի 13-ին այն բանի համար, որ «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակներում պատասխանել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի վիրավորանքներին: … Read more

Վերաքննիչ դատարանը «Իզմիրլյան» ԲԿ-ում 4 խուզարկությունների որոշումները ոչ իրավաչափ է համարել

Վերաքննիչ դատարանը «Իզմիրլյան» ԲԿ–ի գործով 4 խուզարկությունների որոշումները ոչ իրավաչափ է համարել: Դատարանն արձանագրել է, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի գործով գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում է տեղի ունեցել. ԶԼՄ-ներին հայտնել է պաշտպան Արմինե Ֆանյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի, ֆինանսական գծով փոխտնօրեն Վաղարշակ Մեյրոյանի, … Read more

Նոր որոշում «Իզմիրլյան» ԲԿ-ի գործով․ խուզարկությունները եղել են ապօրինի • Tribune.am

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ «Իզմիրլյան» ԲԿ-ի գործով արձանագրեց գլխավոր հաշվապահ՝ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում: Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Արմինե Ֆանյանի ֆեյսբուքյան էջից։ «Այսպիսով, «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին Առաջին ատյանի դատարանի բոլոր չորս որոշումները Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ոչ իրավաչափ էին, ինչը հանգեցրել էր «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն … Read more

«Նիկոլ Փաշինյանը յուրացնում է իշխանությունը». արձագանքներ ՍԴ դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի թեկնածությանը

Ութ տարի «Քաղաքացիական պայմանագրի» հետ ճանապարհ անցած Վլադիմիր Վարդանյանը երեք օր է անկուսակցական է: Սեփական նախաձեռնությամբ է իշխող ուժից դուրս գալու դիմում գրել, որ դառնա անկուսակցական ու հնարավորություն ստանա օրենսդիր մարմնից տեղափոխվել անկախ մարմին համարվող Սահմանադրական դատարան՝ որպես դատավոր: Անցած շաբաթավերջին նրան այդ պաշտոնին առաջադրեց նախագահ Վահագն Խաչատուրյանը: Թե ինչու է Խաչատուրյանը «Քաղաքացիական պայմանագրի» առանցքային … Read more